Սեյրան Օհանյանը քվեարկել է հանուն արդար, ազատ Հայաստանի
SOCIETYԵրևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա եկել էր քվեարկության իր կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի հետ: «Ես քվեարկել եմ մեզ ժառանգությամբ փոխանցված լավագույն ավանդույթների հե նքի վրա, համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու, կյանքը բարեկեցիկ ձևավորելու համար, հանուն արդար, ազատ Հայաստանի, մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսության, միջազգային վարկն օրեցօր բարձրացող երկրի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ մինչ այժմ եղած ահազանգերի մասին արդեն տեղեկացել են, հիմա իրենց շտաբը դրանց հիման վրա իրադրությունը գնահատում է: Լրագրողների այն հարցին, թե մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ դաշինքում անհանգիստ շրջան է, Սեյրան Օհանյանն առաջարկեց, այսօր այդ մասին չխոսել: «Եկեք այսօր օրն անցկացնենք հանդարտ կերպով և անսասան հավատքով, որ ամեն ինչ լավ կլինի մեր երկրի ու նաև բոլորի համար, նաև մեր մարտական ընկերոջ՝ Սամվել Բաբայանի համար: Քանի որ մեր ընկերը գտնվում է անազատության մեջ և անտեղ կան կասկածներ, հետևաբար մտավախություններ միշ տ էլ լինելու են»,-ավելացրեց Սեյրան Օհանյանը:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցում են քաղաքական 9 ուժեր, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 915: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 28 հազար 277 է: Ընտրական տեղամասեր գործուղվել են ոստիկանության 197 ծառայողներ: Ազգային ժողովի ընտրությունները կլուսաբանի 120 լրատվամիջոց (89 տեղական և 31 միջազգային) և 55 դիտորդական կազմակերպություն:



