Ջենիֆեր Լոպեսի նոր բոյֆրենդն առաջին անգամ պատմել է իրենց հարաբերությունների մասին
LIFEՎերջին ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում էին երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու իր նոր բոյֆրենդը՝ բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը։ Վերջերս Ալեքսը հեռուստատեսային հաղորդման հյուր է եղել, որի ընթացքում պատմել է իր ու Ջենիֆերի հարաբերությունների մասին։
Elle-ը գրում է, որ Ռոդրիգեսը խոստովանել է, որ ինքն ու Ջենիֆերը լավ ժամանակ են անցկացնում միասին, ինչպես նաև նա հիշել է երգչուհու դպրոցական տարիների մասին։
«Երբեմն ինձ թվում է, որ նա այն նույն Բրոնքսի Ջենին է, որը խենթանում է Յանկիի և փողոցային ֆասթ ֆուդի համար։ Նա իրոք հասարակ բաներ է սիրում, և ինքն էլ բավականին պարզ մարդ է։ Բացի այդ, նա հիանալի մայր է, նվիրված քույր ու սիրող դուստր, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իր ընտանիքն ոչնչի կարիք չունենա»,- ասել է Ալեքսը։
Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունների մասին սկսեցին խոսել փետրվարի վերջում։ Ալեքսն ու Ջենիֆերը երկար տարիներ է ծանոթ են, սակայն նախկինում հարաբերություններ չեն ունեցել։




