Ոգելից խմիչքի փոքր քանակությունն անգամ բարձրացնում է տկարամտության հավանականությունը
LIFEՈգելից խմիչքի անվտանգ (քիչ) քանակություն հասկացություն, գոյություն չունի, ոգելիցի նույնիսկ փոքր քանակությունը բարձրացնում է ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը:

Տկարամտության կանխարգելման համար մասնագետները նրանք խորհուրդ են տալիս ամբողջովին հրաժարվել ցանկացած տեսակի ոգելից խմիչքից, հատկապես միջին տարիքում:


Ոգելից խմիչքի նույնիսկ պաշտոնապես սահմանված նվազագույն քանակության գործածումը, ավելացնում է Ալցհեյմերի հիվանդության ու տկարամտության այլ տարատեսակների զարգացման հավանականությունը:

.png)
Բժիշկներին նրանք խորհուրդ են տալիս նախազգուշացնել միջին տարիքի հիվանդներին այն մասին, որ ոգելիցի ոչ մի անվտանգ քանակություն գոյություն չունի, ու նույնիսկ մեկ կաթիլ ոգելից խմիչքը վտանգավոր է:


Այսօր Մեծ Բրիտանիայում կանանց խորհուրդ են տալիս օրական 175 միլիլիտր գինի խմել: Տղամարդկանց թույլատրված չափաբաժինը մի փոքր ավելին է: Երկար ժամանակ համարվում էր, որ ոգելից խմիչքի նման քանակությունն առողջությանը չի վնասի, իսկ հիմա պարզվում է, որ դա այդպես չէ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



