Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Իսկանդեր»-ն ու «Սկադ»-ը բավարար են Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը ոչնչացնելու համար

SOCIETY

Ադրբեջանը չի կարող «Իսկանդեր»-ի նման զենք ձեռք բերել, դրանից հզոր մեր պարագայում պետք է լինի միջուկային զենքը: Ինչը նա նույնպես չի կարող ձեռք բերել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ձեռք են բերել հզոր, կործանարար նոր զինատեսակ:

«Թող նման բաներ գնա և իր համագյուղացիներին պատմի: Նախ, նման զենքը հնարավոր չէ թաքցնել, երկրորդ, մեր ունեցած «Իսկանդեր»-ն ու «Սկադ»-ը բավարար են Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը ոչնչացնելու համար: Իրենց մամուլում են մասնագետները խոսում, որ եթե գործի դնենք այդ զինատեսակները ու թիրախավորենք համապատասխան օբյեկտները, ապա Ադբեջանի 2/3-ը կմնա ջրի տակ: Դա ես չեմ ասում, իրենք են խոսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ հայկական կողմի ունեցած զինատեսակները ռազմավարական առավելություն ունեն: Այսօր Իլհամ Ալիևը բանակցում է Իսրայելի հետ, որ ձեռք բերի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, բայց, ըստ Վաղարշակ Հարությունյանի, դա էլ չի փրկի:

«Իրենք ստիպված են միլիարդներ ծախսել: Մենք, պատերազմի մեջ չմտնելով, ստիպեցինք Ադրբեջանին մտնել տնտեսական մրցավազքի մեջ, մեծ փողեր  ծախսել, դա այն դեպքում, երբ իր ֆինանսական միջոցները կրճատվում են»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ուժեղացել է` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ փաստերն այլ բանի մասին են խոսում:

«Ալիևը PR սիրող մարդ է: Տեսեք, թե ինչով է զբաղվում, իրենց հսկողության տակ եղած մի գյուղում Ալիևը մեծ փողեր է նեդրել ու Ադրբեջանի հասարակությանը  ցույց է տալիս, թե այն «ազատագրել» է, շոու է սարքում: Հիմա ինքն ասում է, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինքը ուժեղացել է, այդ դեպքում ինչո՞ւ համանախագահող երկրները ընդունեցին Հայաստանի` հետաքննության մեխանիզմներ ներդնելու մասին առաջարկները, այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը բողոքում ԵԱՀԿ Մինսկի խմբից: Ինքը շատ բան է խոսելու, որովհետև դա ուղղված է ներքին սպառողին»,-ասաց Վա ղարշակ Հարությունյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակիդադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինվածուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանինախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչություններիղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂհակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղկարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցինշփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքն նության մեխանիզմների ներդրմանաշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործողնախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև ՍանկտՊետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չկոչվեցին:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan