Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 23-րդն է աշխարհի առաջնությունում
SPORTԳեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը 23-րդն է աշխարհի առաջնությունում:
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: Կանանց մենասահքի ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը ընդհանուր առմամբ հավաքեց 153.47 միավոր և 24 մասնակիցների մեջ գրավեց 23-րդ տեղը:
Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է դառնում Ռուսաստանը ներկայացնող Եվգենիա Մեդվեձևան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները` տղաների մենասահքում հանդես եկող Սլավիկ Հայրապետյանը և պարային Կարապետյան-Սենեկալ զույգը դուրս չեկան հաջորդ փուլ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



