«Դե գնացեք, ձեր գործով զբաղվեք».Սեյրան Օհանյանը բարկացավ
POLITICSArmtimes.com-ը գրում է.
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում հրավիրված նախընտրական ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը Սեյրան Օհանյանին հիշեցրեց Վահագնի թաղամասում վարձով ապրելու մասին եւ հետաքրքրվեց, թե ի՞նչ գումարով է պաշտոնաթող նախարարը նման տարածքում տուն վարձել:
«Երեւում է՝ ինչ նպատակ է դրված ձեր առջեւ: Ես մի քանի այդպիսի կենցաղային հարցերի պատասխանել եմ, ամսվա սկզբից փոխանակ խոսենք մեր ծրագրերի մասին, մինչեւ ամսվա վերջ այդ կենցաղային հարցերի մասին եք խոսում...Դե, գնացե՛ք, ձեր գործով զբաղվեք»,- լրագրողին ասաց Օհանյանը:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն ասել էր, որ Վահագնի թաղամասում վարձով է ապրում: Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ իրականում Օհանյանը այդ թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցում (նկարում):
Շարունակությունը՝ կայքում:



