Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Հետաքրքիր մի քանի դրվագ՝ Պարսկահայաստան ճանապարհորդությունից

LIFE

Ճանապարհորդությունը անցել է Ագարակ, Ջուղա, Մակու, Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Թավրիզ, Ագարակ երթուղով՝ Արևմտյան Ատրպատական (Ազերբայջան) և Արևելյան Ատրպատական (Ազերբայջան) նահանգներով, որտեղ բնակչության գերակշիռ մասը այսպես կոչված ադրբեջանցիներն են, կամ ավելի ճիշտ թրքախոս իրանցիներ, որոնց գերակշիռ մասը  մարդաբանական տեսակետից, իմ կարծիքով, ավելի շուտ պարսիկներին են նմանվում և իրանական ծագում ունեն, քան թուրքական:  Այդ պատճառով նրանց որպես  «ադրբեջանցիներ»  առանձին էթնոս դիտարկելը, գոնե Իրանում, ընդունված չէ և ճիշտ չի համարվում: Այս նահանգներում, հատկապես Արևմտյան Ատրպատական բնակվում են նաև քրդեր:

Առաջին հետաքրքիր դրվագը այն էր, որ հայկական Սուրբ Ստեփանոս և Սուրբ Թադեոս վանական համալիրների տարածքում և մերձակայքում բազմաթիվ իրանցիներ էին գտնվում, որոնք ոչ միայն պարզապես այցելել  էին հայկական վանքեր, այլ նաև ընտանիքներով հանգստանում էին վանքերի տարածքում և ամենահետաքրքիրը՝ մոմեր էին վառում եկեղեցիների մեջ: Իրանցիները հիմնականում շիա մահմեդականեր են և նրանց մոմ վառելու փաստին հայկական եկեղեցիներում մի քանի անգամ ականատես եղանք: Թավրիզի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի իրանցիների մուտքը արգելված է, այդ պատճառով այնտեղ իրանցիների չտեսանք: Հետաքրքիր կլիներ լսել իսլամագետների բացատրությունը: Բացի այդ, ականատես եղանք, թե ինչպես բացի տեղաբնիկ իրանցիներից, նաև բազմաթիվ պարսիկ զբոսաշրջիկներ ավտոբուսներով Իրանի խորքերից այցելել էին այդ վանքերը, ուշադիր դիտում և լսում էին իրենց ուղեկցորդների բացատրությունները հայկական եկեղեցիների և հայոց պատմության մասին: Նշենք, որ Սուրբ Ստեփանոսի կամ Նախավկայի վանքը տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ է այցելում:

Շատ հետաքրքիր էր նաև, Արաքսի ափին գտնվող Հովվի եկեղեցու (մատուռի) պատմությունը, որը վերջին անգամ 1 ամիս առաջ էին իրանական իշխանությունները հիմնովին վերանորոգել: Ըստ իրանցի զինվորականների, վերջին տարիներին Նախիջևանից ադրբեջանցիները հաճախակի գիշերները հատել են Արաքսը և քանդել կամ պղծել են իրանցիների կողմից վերանորոգվող այս մատուռը և ոչ հեռու գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցին:  Սակայն իրանական կողմի համբերությունը հատել  է և  հիմնել  է առանձին ուժեղացված սահմանապահ ուղեկալներ Սուրբ Մարիամ Եկեղեցու և Հովվի եկեղեցու մոտակայքում և խստորեն զգուշացրել են Նախիջևանի սահմանապահ զորքերի հրամանատարությանը, որ հայկական քրիստոնեական հուշարձանների նկատմամբ ևս մեկ անգամ նմանատիպ ոտնձգության դեպքում, իրանական կողմը պարզապես կոչնչացնի նախիջևանյան սահմանապահ ուղեկալները:  Հիմա այդպիսի դեպքերը դադարել են: Կարելի է մեկ անգամ ևս նշել իրանական իշխանությունների ուշադրությունը և հոգատարությունը հայկական մշակութային և հոգևոր կառույցների նկատմամբ:

Միքանիխոսք նաև կիսացամաքած Ուրմիա (Կապուտան) լճիմասին: Թեև այնքան էլ չէի հավատում, լճի ցամաքեցման փաստին, սակայն իրականությունը այն էր, որ իսկապես լճի մակերեսը վերջին 10-15 տարվա ընթացքում մի քանի անգամ փոքրացել է: Լճի նախկին ջրածածկ տարածքները աղի սպիտակ անապատ էր հիշեցնում: Իսկ դեռևս ջրածածկ մասում լճի խորությունը այնքան էլ մեծ չէ, իսկ ջուրը սարսափելի աղի է, որտեղ աղի պարունակությունը ըստ որոշ տեղեկությունների գերազանցում է համաշխարհային օվկիանոսի աղի պարունակությանը 7 անգամ: Նաև յոդի պարունակությունն է շատ բարձր: Ուրմիայի լճի մակարդակի իջեցումը, պայմանավորված էր, ոչ այնքան  բնական գործոնով, այլ ավելի շուտ մարդկային գործոնով: Նախորդ դարի կեսերին, երբ Ուրմիա լճի շրջակայքում գյուղատնտեսական նպատակներով որոշվեց հիմնադրել  ճակնդեղի պլանտացիաներ շաքարի արտադրությանը զարկ տալու համար, բերքը ջրելու նպատակով բազմաթիվ հորատանցքեր հորատվեցին, որի արդյունքում, լճի ափամերձ ապարներում գրունտային ջրերի մակարդակը կտրուկ նվազեց, իսկ գրունտային ապարներում ստեղծված ծակոտկեն տարածություններում լճի ջուրը ներծծվեց և Ուրմիայի ջրի մակարդակը զգալիորեն կրճատվեց: Սա, որպես կրկին ահազանգ մեր իշխանությունների համար և դաս Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանները շահագործողների համար:

Հաջորդ ցավալի փաստը,  պատմական Վասպուրական և Պարսկահայք աշխարհների, ինչպես նաև Ատրպատականի  տարածքում գտնվող հարյուրավոր հայկական գյուղերի արագ դատարկումն էր: 60-ական թվականներից սկսված Թավրիզի և նշված տարածաշրջանների հայկական գյուղերի բնակչությունը շատ արագ տեմպերով դատարկվել է, հիմնականում արտագաղթելով դեպի ԱՄՆ: Խոյի մոտ գտնվող Թաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղում, մնացել էր վերջին հայկական ընտանիքը, այն էլ Թեհրանից էր եկել ամառվա հանգիստը վայելելու համար: Իսկ նախկին հայկական լքված գյուղերում այժմ քրդեր և թրքախոս իրանցիներ են վերաբնակվել: Ինչպես պատմում էր վերաբնակեցված քրդերից մեկը, 40-50 տարի առաջ, շրջակայքի այս գյուղերում հիմնականում հայեր էին բնակվում, իսկ իրենց քրդական ընտանիքը միակն էր: Իրենք էլ չեն հասկացել, թե ինչպես հայերից արագորեն դատարկվեցին գյուղերը և լցվեցին քրդերով կամ թրքախոս իրանցիներով:

Ինչ վերաբերվում է Թավրիզի հայկական համայնքին, այնտեղից նույնպես արտագաղթ կա և մնացել է 800-ից քիչ մարդ: Ինչպես, նշում էին Թավրիզի հայերը, ի տարբերություն Խոյի, Մակուի, Սալմաստի և Ուրմիայի թրքախոս իրանցիների, այստեղի բնակչությունը համետաբար ագրեսիվ է և իրավիճակը բորբոքում են Թուրքիայից և Ադրբեջանից ուղարկված էմիսարները, որոնք կաշառքով և ստահոդ լուրերով փորձում են լարվածություն ստեղծել տեղի հայկական համայնքի համար: Սակայն Իրանի պետական և անվտանգության կառույցները բավականի զգոն են և վերահսկում են տեղի անջատողական թրքախոսների և հակահայ շրջանակների գործունեությունը:

Վերջում ավելացնենք, որ իշխանությունները զգալի ուշադրություն են դարձնում տեղի տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանր: Ճանապարհները լավ վիճակում են, սակայն զիջում են Թուրքիայի ճանապարհներին: Իրականացվում է հսկայածավալ բնակարանային շինարարություն, կառուցվում են բնակելի թաղամասեր, հիմնականում երիտասարդ ընտանիքների համար, երիտասարդ ընտանիքներին բնակարանները տրամադրվում են շատ էժան և մատչելի գներով: Այս ծրագիրը հիմնականում սկսվել է նախկին նախագահ Ահմադինեժադի նախաձեռնությամբ և բոլոր միջին ու մեծ քաղաքներում և Թավրիզի արվարձաններում նույնպես մեծ թաղամասեր են կառուցվում: Քաղաքներում ու գյուղերում կառուցվում են նաև բազմաթիվ այգիներ, զբոսավայրեր, հանգստավայրեր մարդկանց հանգստի համար: Թավրիզի մերձակայքում և Արաքսի ափին գործում են ազատ տնտեսական գոտիները: Սկսվել է մեծ ուշադրություն հատկացվել տուրիզմի զարգացմանը, կառուցվում եմ հյուրանոցներ և այլ ենթակառուցվածքներ: Նշված նահանգների ղեկավարությունը ակտիվորեն ներկայացնում է նաև հայկական մշակութային և հոգևոր հուշարձանները տուրիստական նպատակներով՝ արտերկրից և երկրի այլ շրջաններից զբոսաշրջիկներ հրապուրելու նպատակով:

Ս. Մանուկյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future