Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ս. Լավրով. «Համանախագահ երկրները տարբեր կերպ են պատկերացնում ծրագրի բաղադրիչների կենսագործման հաջորդականությունը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ադրբեջանական APA գործակալությանը հարցազրույց է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հիմնականում անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորմանը, խոսել ապրիլյան պատերազմից: Իր խոսքում Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որը հանդիսանում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի հիմնական հարթակը: Բարձր գնահատելով համանախագահների ջանքերը` Լավրովն ընդգծել է, որ «եռյակը» դրսևորում է թիմային մոտեցում, բանակցություններում հանդես գալիս միասնական դիրքորոշմամբ:

«Այսօր քննարկվող գաղափարների հիմքում ընկած են դրույթներ, որոնք միասնաբար մշակվել են համանախագահ երեք երկրների կողմից: Ավելի կոնկրետ, խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների կողմից ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններում: Դրանք քաջ հայտնի են»,– ասել է Լավրովը: Այնուհանդերձ, ՌԴ արտգործնախարարը մի կարևոր հանգամանք է բացահայտել: «Ընդհանուր առմամբ չմերժելով այդ հիմքը` կողմերը տարբեր կերպ են պատկերացնում դրա բաղադրիչների կենսագործման հաջորդականությունը»,– ասել է նա:

Բացի այդ, ՌԴ արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է` «Լավրովի պլան» գոյություն չունի: Հիշեցնենք, որ նման պլանի մասին առաջինը բարձրաձայնել է ադրբեջանական կողմը: Ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցած Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների տակ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել: Ուստի փորձեց փոխել բանակցային օրակարգը` իր համար անընդունելի կետերը, մասնավորապես հետաքննող մեխանիզմների տեղակայման ու դիտորդական առաքելության ընդլայնման հարցերից խուսափելու նպատակով: Ավելին, ադրբեջանական մամուլում սկսվեցին հայտնվել, այսպես կոչված, «Լավրովի պլանի» մասին դատողություններ ու եզրակացություններ, որոնք, ըստ այդմ, տարբերվում էին Մինսկի խմբի առաջարկություններից:

Ուստիև այս առումով Լավրովի ևս մեկ վերահաստատումը կարևոր էր: Թեև հարկ է նշել, որ մի քանի օր առաջ Երևանում կայացած ասուլիսի ընթացքում «Լավրովի պլանի» չգոյության մասին հայտարարել էր նաև ամերիկացի համանախագահ Հոգլանդը: Նա բացահայտել էր, որ բանակցային սեղանին դրված է երեք մասից բաղկացած ծրագիր, որը ոչ ամերիկյան կողմի ներկայացրածն է, ոչ էլ «Լավրովի պլանն է», այն արտահայտում է Մինսկի խմբի ընդհանուր դիրքորոշումը:

Բացի այդ, Լավրովը ևս մեկ անգամ նշել է, որ «շատ հարցեր արդեն համաձայնեցվել են: Մնացել է մի քանի հարց»: «Բայց դրանք ամենաբարդն են: Առայժմ չի հաջողվել գալ համաձայնության: Այնուամենայնիվ, աշխատանքները շարունակվում են»,– ասել է նա` ընդգծելով, որ ելնելով խնդրի` բավականին դելիկատ լինելու հանգամանքից` բանակցային մանրամասները կրում են «կոնֆիդենցիալ բնույթ»:

Հարկ է նշել, որ Լավրովի նշած աշխատանքների շարունակությունը կարող է լինել նախագահների հնարավոր հանդիպումը: Այն, որ նախապատրաստվում է նման հանդիպում, հայտարարել էր Հոգլանդը: Երեկ հայկական որոշ լրատվամիջոցներ նշել էին, որ այդ հանդիպումը նախաձեռնում է ամերիկյան կողմը: Հոգլանդից մեկ օր առաջ էլ նման հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտգործնախարարը:

Թե երբ և որտեղ կլինի նախագահների հանդիպում, առայժմ դժվար է ասել: Վաղը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են: Ու թե հետընտրական ինչ զարգացումներ կլինեն, դրանք որքան կտևեն, հետևաբար ինչ իշխանություն կձևավորվի, պարզ կլինի առաջիկայում: Եթե ավելի հեռուն գնանք, մյուս տարվա աշնանն էլ Ադրբեջանում են սպասվում նախագահի ընտրություններ: Հետընտրական ու նախընտրական տուրբուլենտ գոտում գտնվող երկրների իշխանությունները դժվար թե լուրջ քայլերի գնան, թեև նախագահների հանդիպումը այդ լուրջ քայլերի մեջ թերևս չի մտնում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League