Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Այազ Մութալիբով. «Ընտրություն չունենք` կամ հավերժորեն հակամարտելու ենք, կամ պետք է ուժ գտնենք և պայմանավորվենք խաղաղության մասին». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին հարցազրույցները բավականին լուրջ արձագանք են գտել ոչ միայն հայկական, այլև դրսի լրատվական, հասարակա–քաղաքական շրջանակներում: Թե հայկական դաշտի` մեծամասամբ էմոցիաների վրա հիմնված և այլընտրանքային լուծում չառաջարկող արձագանքն ինչպիսին է, շատ է խոսվել:

Ադրբեջանական մամուլում էլ Տեր–Պետրոսյանի հարցազրույցներից առաջացած ուռա–ոգևորությունն ակնհայտ էր ու սպասելի: Բայց երեկ Տեր–Պետրոսյանի խոսքին արձագանքել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: Մութալիբովի խոսքը միանգամայն տարբերվում էր ադրբեջանական մյուս արձագանքներից` լրացնելով և շարունակելով այն, ինչը Տեր–Պետրոսյանի գլխավոր միտքն էր` Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դրսևորեն քաղաքական կամք և հաստատեն խաղաղություն: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Մութալիբովի խոսքը հնչում է haqqin.az կայքով, որը թեև ունի ընդդիմադիրի համարում, բայց պաշտոնական Բաքվի խոսնակն է:

Ստացվում է հետաքրքիր վիճակ` թե Հայաստանում, թե Ադրբեջանում իշխանությունների փոխարեն խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին բարձրաձայնում, հասարակությանը դրան նախապատրաստում են առաջին նախագահները: Եթե Տեր–Պետրոսյանն այսօր հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, բայց տվյալ հարցում իր լիակատար աջակցությունը հայտնում իշխանություններին (ընդ որում, ինչպես ինքը նշեց, կապ չունի, թե այս պահին ով է իշխանություն), ապա Մութալիբովը, ով ստիպված է եղել հրաժարական ներկայացնել Ղարաբաղում ռազմական գործողությունների մեջ չհաջողելու մեղադրանքով, հիմնականում Խոջալուի դեպքերի և Շուշիի, իրենց խոսքերով, անկման պատճառով, երկար տարիներ գտնվել է հետախուզման մեջ (թեև բոլորը գիտեին, որ Մոսկվայում է), և միայն մի քանի տարի առաջ` 2011–ին, իշխանությունները նրան թույլատրեցին վերադառնալ հայրենիք: Այսինքն, մեծ հաշվով նա չի կարող ասել մի բան, որը դեմ է իշխանությունների կարծիքին: Ու եթե հիմա Մութալիբովը նույնպես կողմ է արտահայտվում խաղաղությանը, նշում, որ «խաղաղ գոյակցությանն այլընտրանք չկա», նշանակում է ստացել է իշխանությունների հավանությունը: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասարակությանն սկսել են նախապատրաստել հարցի խաղաղ կարգավորմանը: Առաջին նախագահների այս հայտարարությունները խնդիր ունեն ստուգելու հասարակական ռեակցիան, նաև փաստարկելու իրենց ընտրած ուղու, թերևս առաջիկայում բոլորիս սպասվող ուղու բարդ, բայց ճշմարիտ լինելը:

Ստորև ներկայացնում ենք Մութալիբովի խոսքը:

«Տեր–Պետրոսյանին գիտեմ որպես պրագմատիկ քաղաքական գործիչ, ու եթե նա նման հայտարարություն է անում, ուրեմն հասկանում է, որ Հայաստանի զարգացման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ խաղաղության միջով:

Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու նրա հետ: Նա շատ խելացի մարդ է և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ նրա կողմից չեմ տեսել բացահայտ ատելություն Ադրբեջանի դեմ: Եթե նա մեզ ձեռք է մեկնում, ապա չպետք է այն մերժենք:

Այո, մեր տարածքները բռնազավթվել են նրա օրոք, ոչ մի դեպքում չպետք է մոռանալ մեր պատմության այդ ողբերգական էջերի մասին, բայց միաժամանակ պետք է իրատեսորեն գնահատել վիճակը: Մեր ժողովուրդները պետք է առաջ նայեն, մտածեն մեր երկրների, մեր տարածաշրջանի բարեկեցիկ ապագայի մասին: Այլ ընտրություն չունենք` կամ հավերժորեն հակամարտելու ենք, կամ պետք է մեր մեջ ուժ գտնենք և պայմանավորվենք խաղաղության մասին:

Միշտ համարել և համարում եմ, որ խաղաղ գոյակցությանն այլընտրանք չկա: Պետք է քաղաքական կամք և մեր, և հայկական կողմից, որպեսզի լուծենք այս ցավոտ խնդիրը: Մեր փոխարեն դա ոչ ոք չի լուծի` ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ մեկ այլ խումբ: Մենք պետք է մեր ժողովուրդներին պատրաստենք խաղաղության»,– ասել է Մութալիբովը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG