Բոլոր կանայք բիսեքսուալ են. հետազոտություն
SOCIETYԱնգամ հետերոսեքսուլ աղջիկները կարող են գրգռվել տարբեր սեռի զուգընկերներից. նման եզրահանգման են եկել Էսեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները: Վերջիններս 345 կնոջ շրջանում հարցում են անցկացրել նրանց անձնական նախապատվության մասին, հետո համադրել պատասխանները երկու տարբեր սեռերի մասնակցությամբ տեսանյութերի ցուցադրության ժամանակ նրանց գրգռվածության ցուցանիշների հետ:
Գրգռվածության մակարդակի չափման համար հաշվի են առնվել օրգանիզմի ֆիզիոլոգիական եւ հոգեբանական ցուցանիշները: Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ միայն տղամարդու տեսքից գրգռվող աղջիկները 28% են կազմում: Իսկ կանանց գերակշիռ մասը հավասար չափով գրռվում է ինչպես մերկ տղամարդու, այնպես էլ մերկ կնոջ մարմնից:
Բացի այդ, ապշեցուցիչ արդյունքներ է գրանցել նմանատիպ հետազոտությունը լեսբուհիների շրջանում: Նրանց 68%-ին գրգռում են միայն աղջիկները: Այսպիսով, գիտնականները համոզված են նրանում, որ կանանց մեծ մասը բիսեքսուալ կամ հոմոսեքսուլ են, բայց ոչ մի կերպ հետերոսեքսուալ չեն, ինչպես ընդունված է համարել:
Գիտնականները նաեւ մեծ տարբերություն են նկատել աղջիկների ասածների եւ նրանց իրական գրգռվածության միջեւ: Այնպես որ, եթե կանայք իրենց սեռական կողմնորոշման մասին ինչ-որ բան են հայտարարում, դա դեռեւս փաստ չէ: Դե, ինչպես եւ մնացած հարցերի դեպքում:
Աղբյուրը՝ Cosmo.ru



