Երևանում փրակարարները «Ֆ-1» տեսակի նռնակ են հայտնաբերել
SOCIETYՓրկարարական ծառայություն մարտի 31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով և մեկ մարտական հաշվակ:
Սակրավորների խումբը դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի հանձնարարությամբ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, քանի որ մոտ մեկ տարի առաջ պայթուցիկ սարքից նշված հասցեում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր մեկ անձ:
Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 52 տան մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետևակային պաշտպանողական նռնակ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



