Նաիրա Զոհրաբյանը Բիբինի՝ լսումներին ներկա չլինելն արհամարհանք է համարում ԱԺ-ի նկատմամբ
SOCIETYԱզգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի ներկա չլինելը արհամարհանք է համարում Հայաստանի Ազգային ժողովի նկատմամբ:
«Եթե այդքան ադեկվատ է ու ողջախոհ է, որ կարող է ինչ-որ լրատվականների ինչ-որ հարցազրույցներ տալ, ապա թող բարի լիներ` գալ և պատասխանել պատգամավորների հարցերին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագին բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումները: Լսումներին հրավիրված էր նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, սակայն նա չի ներկայացել: Լսումների մեկնարկին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով Բիբինը ներկա չի լինելու լսումներին:



