Հայաստանում բարձրորակ դեղագործական արտադրանք թողարկող գործարանի բացման նպատակով ներդրվել է 1.5 մլն դոլար
SOCIETYԵրևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործարանի բացմանը նախատեսվում է ՀՀ տնտեսականզարգացման և ներդրումների նախարարՍուրեն Կարայանի և ՀՀ առողջապահությաննախարար Լևն Ալթունյանի ներկայությունը: «Թուֆենքչի գրուպ» ընկերության նպատակն է թողարկել բարձրորակ դեղագործական արտադրանք, մասնավորապես՝ ցավազրկողներ, հակահիպերտոնիկներ, սննդային հավելումներ, վիտամիններ, հակադիաբետիկ դեղեր և այլն։ Այս նպատակով արդեն իսկ իրականացվել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:
2017 թվականի ընթացքում «Թուֆենքչի» ընկերությունը նախատեսում է արտադրել 350-400 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք, ստեղծել 20-25 աշխատատեղ, իսկ հետագայումնախատեսվում է ընդլայնել արտադրությունը, ինչի արդյունքում կստեղծվի ևս 50-60 աշխատատեղ: Ընկերությունը նախատեսում էիր արտադրանքը արտահանել Սիրիա, Լիբանա ն, Հորդանան, Լիբիա, Ալժիր, Եմեն և այլ երկրներ:



