Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ դեսպանը կարևորել է Հայաստանի զարգացման գործում կանանց դերը

SOCIETY

 Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հսարակության առաջնորդների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում գյուղական ձեռներեցության զարգացմանը մի շարք ծրագրերի միջոցով, որոնք կարևորում են կին ձեռներեցների ներուժը  գյուղական տնտեսությունների աճը խթանելու հարցում: Հայրավանքում դեսպան Միլսը հանդիպել է կին ֆերմերների հետ, ովքեր օգտվում են համայնքի Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի ծառայություններից։ Կենտրոնը հիմնվել է 2015 թվականին՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների ստեղծում» ծրագրի շրջանակում: Կենտրոնը սպասարկում է մարզի 10 համայնքների շուրջ 2000 գյ ուղացիների՝ խթանելով ագրոբիզնեսի առաջավոր մեթոդների տարածումը և տրամադրելով մի շարք ծառայություններ ու պարագաներ, այդ թվում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելում և բուժում, ֆինանսական նոր ռեսուրսների ներգրավման և իրացման շուկաների մասին խորհրդատվություն ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են անասնաբուծությամբ և թռչնաբուծությամբ, ինչպես նաև մսամթերքի, ցորենի, կաթի, ձվի, և պանրի արտադրությամբ զբաղվող կին ֆերմերների ձեռքբերումները ու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։

Գավառում դեսպան Միլսը այցելել է «Գեղարեգ» ՀԿ-ն ու զրուցել համայնքի կին ակտիվիստների հետ։ «Գեղարեգ»-ը ԱՄՆ ՄԶԳ-ի «Հանրային մասնակացություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի տեղական գործընկերն է։ «ՀաՄաՏեղ»-ն աջակցում է տեղի հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին, որոնք միտված են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերում ու ընթացիկ տարածքային և վարչական բարեփոխումներում քաղաքացիների ներգրավմանը: Ծրագրի շրջանակում «Գեղարեգ» ՀԿ-ն աշխատում է չորս հարակից համայնքներում՝ բարձ րացնելու քաղաքացիական ակտիվությունը և բարելավելու երկխոսությունը տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների բնակիչների միջև։  

Գավառում դեսպան Միլսը հանդիպել է նաև Խաղաղության կորպուսի կամավորների հետ։ Նրանք պատմել են իրենց հայաստանյան փորձի մասին և ներկայացրել ԱՄՆ ՄԶԳ-ի «Փոքր ծրագրերի աջակցության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ ԱՄՆ ՄԶԳ-ի այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Խաղաղության կորպուսի կամավորներին համագործակցել Հայաստանի համայնքների հետ և իրականացնել զարգացման փոքր ծրագրեր, ինչպիսիք են լեզվի դասընթացները, խմելու ջրի, առողջապահական, գյուղատնտեսության և փոքր բիզնեսի զարգացման ծրագրերը։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կատարած այցի ընթացքում դեսպան Միլսը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ շահառուների հետ և զրուցել քաղաքացիական ակտիվիզմի և սոցիալական ձեռներեցության ասպարեզում կանանց դերի շուրջ: «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ը տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունների և ծառայությունների բարելավմանն ուղղված՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի գործընկերներից է։ Այս ՀԿ-ի ներքո գործում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստեղծված ութ մարզային մուլ տիմեդիա կենտրոններից մեկը՝ Մարտունու ինֆոտունը, որը  մեդիագրագիտության և նոր մեդիա գործիքների օգտագործումը խթանելու միջոցով մեծացնում է քաղաքացիների ներգրավվածությունը համայնքային խնդիրներում։

Մարտունիում դեսպանը նաև շրջայց է կատարել «Իղձ» սոցիալական ձեռնարկությունում, որը հիմնվել է 2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում: Ձեռնարկությունը, որտեղ աշխատում է հաշմանդամություն ունեցող 10 մարդ, մասնագիտացված է կենցաղային ապրանքների, հագուստի և դպրոցների, բուժհիմնարկների և մասնավոր ընկերությունների համազգեստի արտադրության մեջ:

Դեսպան Միլսն ընդգծել է կին առաջնորդների ու տնտեսության բնագավառում կանանց կարողությունների հզորացման կարևոր դերը Հայաստանի զարգացման գործում։ «Այսօր ես հանդիպեցի բազմաթիվ  հրաշալի հայ կանանց՝ ֆերմերներներ, քաղաքացիական ակտիվիստներ ու առաջնորդներ։ Ամեն անգամ, երբ հանդիպում եմ հայ կին ձեռներեցների և համայնքային առաջնորդների հետ, ես տպավորվում եմ նրանց քրտնաջան աշխատանքով, հնարագիտությամբ և ի հեճուկս խոչընդոտների նրանց ունեցած ձեռքբերումներով: Հայաստանի կանայք թերևս երկրի ամենակարևոր ռեսուրսներից են: Ես հպարտ եմ, որ ՄիացյաÕ ¬ Նահանգները տարբեր բնագավառներում սատարել է այս կանանց, ովքեր  աշխատում են  ավելի պայծառ ապագա կերտել Հայաստանի  բոլոր քաղաքացիների համար»,- նշել է դեսպանը:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan