Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը դրական է գնահատում ՀՀ-ում ընտրությունների անցկացման նոր կարգը

SOCIETY

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելության ներկայացուցիչների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Մարտի 31-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար,ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը: «Առաքելությունը մարտի 14-ից աշխատում է Հայաստանում` ընտրությունների նախապատրաստական աշխատանքները և ընթացքը դիտարկելու նպատակով: Մեր առաջադրանքը շատ կարևոր է: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարության հրավերով: Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքել են ԱՊՀ անդամ 8 երկիր` Բելառուսը, Ռուսաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Դրանից բացի առաքելության կազմում են նաև ԱՊՀ միջխորհդարանական վեհաժողովի դիտորդները, ներկայացուցիչներ կան Ռուսաստանի և Բելառուսի խորհրդարաններից, ԱՊՀ գործադիր կոմիտեից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Լեբեդևը:

Հայաստանում կայանալիք ընտրությունները դիտարկելու համար ԱՊՀ երկրներից  գրանցվել են 172 դիտորդ: Նրանց թվում ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանականներ են, այդ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների անդամներ, Համագործակցության գործադիր կոմիտեի փորձագետներ և աշխատակիցներ: «Մեր առաքելության կազմում ընդգրկված անձինք հասարակական ոլորտում և պետական համակարգում աշխատանքի ահռելի փորձ ունեցող մարդիկ են, ինչը թույլ է տալիս վստահ լինել, որ ընտրությունների կգնահատվեն անաչառ և օբյեկտիվ»,- նշեց Լեբեդևը:

Նա հավելեց, որ դիտորդական առաքելությունն իր գործառույթներն իրականացնում է Հայաստանի օրենսդրության շրջանակում` առաջնորդվելով երկրի ներքին կյանքին չմիջամտելու և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները պահպանելու գաղափարով: «Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք այստեղ չենք երկրի ներքին կյանքին միջամտելու կամ դիտավորյալ բացասական երևույթներ գտնելու ու հրապարակելու համար: Մեզ համար առաջնահերթ է ընտրությունների ընթացքին օբյեկտիվ գնահատական տալը»,- ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել   ՀՀ ԱԺ, ԱԳՆ, ԿԸՀ, Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Արդարադատության նախարարության,  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի  ներկայացուցիչների հետ: Նրանք հանդիպումներ են ունեցել նաև այն կուսակցությունների և դաշինքների ղեկավարության հետ, ովքեր խորհրդարանում հայտնվելու հնարավորություններ ունեն: «Մենք դիմել ենք Ոստիկանություն և Գլխավոր դատախազություն, որպեսզի քաղաքացիների դժգոհությունների և բողոքների մասին իրազեկեն մեզ: Այս պահի դրությ ամբ մեզ հայտնել են, որ այդպիսիք չկան»,- ընդգծեց Սերգեյ Լեբեդևը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ նոր Ընտրական օրենսգրքին` շեշտելով, որ դրանում շատ լուրջ փոփոխություններ են կատարվել, որոնք մասնագետների գնահատականներով կարող են երաշխավորել թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: «Հատկապես հետաքրքիր է ընտրողների գրանցման և քվեարկության նոր կարգը, որն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որ այդպիսի համակարգով է անցկացնելու ընտրությունները: Մենք զրուցել ենք մասնագետների հետ, և նրանք վստահեցրել են, որ այդ տեխնիկական սարքավորումները բացառեու են ընտրակեղծիքները»,- նշեց Լեբեդևը:

Նրա խոսքով` ընտրությունների թափանցիկության երաշխիք է նաև այն հանգամանքը, որ քվեարկությունից հետո հրապարակվելու են ստորագրված ցուցակները, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե ովքեր են մասնակցել քվեարկությանը: Նա նշեց, որ լսել է քննարկումներ այն մասին, որ ընտրական ցուցակների հրապարակումը խախտում է մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, սակայն հավելեց, որ դա կարելի է ընդունելի համարել, եթե ժողովուրդը դեմ չէ: Լեբեդևն ընդգծեց, որ կարելի է գնալ այդ քայլին, եթե դրա արդյունքում ապահովվելու է ընտրությունների թափանցիկությունը:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում Ազգային ժողովի ընտրությունների գնահատականը կներկայացնի ապրիլի 3-ին կայանալիք մամուլի ասուլիսում:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League