Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը

SOCIETY

 ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2017թ. մարտի 28-ի ՍԴՈ-1359 որոշմաբ՝

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետում և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «եզրափակիչ մասում» բառակապակցությունները ճանաչել է ՀՀ Սահմանադրության /2015թ փոփոխություններով/ 1-ին, 3, 4, 61, 63, 75, 79 և 80-րդ հոդվածների և ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր, քանի որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված բովանդակության շրջանակներում նման ձևակերպման առկայությունը, նոր հանգամանքի հետ չկապված վճռաբեկ բողոք բերելիս, վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձին հնաավորություն չի տալիս իր դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչել սահմանադրական դատարանի որոշման այլ մասերում (բացի եզրափակիչ մասից) արտահայտված՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները, ինչը հաշվի պետք է առնվի բողոքը քննելիս: 

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ» դրույթում «եզրափակիչ մասում» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության /2005թ. փոփոխություններով/ 93-րդ և 103-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրա առկայության պայմաններում ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից օրենքով սահմանված կարով նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշման պատճառաբանական մասում ամրագրված՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իրավական դիրքորոշումները դատական պրակտիկայում հիմք չեն ընդունվում բողոքի ընդունելության և քննության շրջանակներում: 

Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթի վերաբերյալ մոտեցումները՝ արձանագրել է, որ այդ դիրքորոշումների իրավական հետևանքը պայմանավորված չէ դրանց՝ սահմանադրական դատարանի որոշման այս կամ այն մասում ամրագրված լինելու փաստով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ինչպես հայտնվել էր ավելի վաղ՝ նկատի ունենալով անձանց խախտված իրավունքների վերականգման և ՀՀ Սահմանադրության անմիջական գործողության ապահովման կառուցակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթն ու ինքնուրույն դատավարական արժեքը, ՀՀ գլխավոր դատախազը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 2.2-րդ մասի 2-րդ կետի և 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթներիÕ համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով դրանք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի (վճռաբեկ դատարանի որոշումն էական նշանակություն կարող է ունենալ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու համար) առկայությունը փաստարկելիս հնարավորություն չեն տալիս վկայակոչել և այդ կապակցությամբ դիրքորոշումը հիմնավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասից բացի, նաև նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումներով, ինչպես նաև 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթի համապատասխանությու նն այնքանով, որքանով այն սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումները չի համարում դատական ակտը վերանայելու և վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու հիմք հանդիսացող նոր հանգամանք: 

Դիմումում փաստարկվել էր, որ նշված դրույթներով սահմանված իրավակարգավորումը չի բխում ՀՀ Սահմանադրական դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից, անհամաչափորեն սահմանափակում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության (hոդված 61), դատարանի մատչելիության (hոդված 63), դատական ակտի վերանայման` (hոդված 69) իրավունքները, չարդարացված խոչընդոտներ առաջացնում անօրինական և անհիմն դատական ակտերը բողոքարկելու՝ ՀՀ դատախազության լիազորության իրականացման համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League