«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան երգի տեսահոլովակի թիզերը
VIDEO
BRAVO.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18-ին, իսկ մինչ այդ ներկայացնում ենք առաջին կադրերն ու թիզերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Արծվիկը մայիսի 9-ին կկատարի «Fly With Me» երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի: Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորում է սերը: Մանրամասներն՝ այստեղ:
Տեսահոլովակում եւս պահպանված է երգի մեղեդային գիծը եւ ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: Ինքնատիպ բեմադրությամբ եւ լուսային էֆեկտների միջոցով արտացոլվել են արեւի ճառագայթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ:




















































