Թողարկվել Է նոր «Գահերի խաղի» առաջին թրեյլերը
CULTURE Ցանցում հայտնվել Է «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի առաջին պրոմոհոլովակը: Sit Down բրիտանական ռոք-խմբի James կոմպոզիցիայի ներքո հոլովակը հրապարակվել Է սերիալի YouYube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թրեյլերում կհայտնվեն սերիալի գլխավոր գործող անձինք՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Թարգարիենը եւ Սերսեյա Լանիսթերը:
«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հուլիսի 16-ին:
«Գահերի խաղը» ֆենթեզի-սերիալը HBO ալիքով ցուցադրվում Է 2011 թվականից: Շոուն ունեցել Է «Էմմի» մրցանակի 10 անվանակարգ եւ վեց եթերաշրջան: Նրա գրական հիմքը դարձել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը: Սերիալի յոթերորդ մասը կդառնա նախավերջինը, ութերորդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը չի բացահայտվում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



