Ռաուլը աշխատանքի կանցնի «Ռեալ»-ում
SPORTՖուտբոլի Իսպանիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռաուլն աշխատանքի կանցնի արքայական ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է իսպանական Onda Cero կայքը: Մադրիդյան ակումբի նախկին հարձակվողը կլինի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնականը: Նա իր աշխատանքը կսկսի 2017 թվականի հունիսին:
40-ամյա Ռաուլն այժմ իսպանական պրոֆեսիոնալ լիգայի դեսպանն է ԱՄՆ-ում:
«Ռեալ»-ի հիմնական կազմում Ռաուլը հանդես է եկել 1994-2010 թվականներին: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթանակ տարել Չեմպիոնների լիգայում:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



