Փրկարարները Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհին ական են հայտնաբերել
SOCIETYՓրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:
Սակրավորները պարզել են, որ հայտնաբերվածը ժանգոտված, առանց պայթուցիչի հակատանկային «TM-57» տիպի ական է և իրենց վտանգ չի ներկայացնում։
Ականը հանձնվել է Թալինի ոստիկանության աշխատակիցներին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



