Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքագետներն ամփոփում են քարոզարշավն ու նշում ֆավորիտներին

POLITICS

 Հայաստանում Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է եզրագծին: Մարտի 31-ին քարոզարշավի վերջին օրն է, որին կհաջորդի լռության օրը: Մարտի 5-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը հնարավոր բոլոր հարթակներով ընտրողների դատին են ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները և երկրի զարգացման ու առաջընթացի իրենց տեսլականը:

Նախընտրական քարոզարշավն ամփոփելու և դրա արդյունքներով առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու հավակնող քաղաքական ուժերին բացահայտելու համար «Արմենպրես»-ը զրուցել է քաղաքագետների հետ:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշում է, որ քարոզարշավն, ընդհանուր առմամբ, հետաքրքիր ընթացք է ունեցել: «Կարծում եմ, որ հանրությունը սպասում էր ավելի բովանդակային քննարկումների, սակայն այդ սպասելիքներն այնքան էլ չարդարացան: Այնուամենայնիվ, քարոզարշավը հետաքրքիր ընթացք ունեցավ և որոշակիորեն բացահայտեց ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի ուժեղ և թույլ կողմերն ու հնարավորությունները»,- ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ ընտրություններում առաջատարի դիրքի համար կպայքարեն իշխող Հանրապետական կուսակցությունը և «Ծառուկյան» դաշինքը: Մելիք-Շահնազարյանը երրորդ տեղի հավակնորդ համարում է ՀՅԴ-ին՝ ընդգծելով, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՅԴ-ի միջև ծավալված երկխոսություն-բանավեճերի արդյունքում ՀՅԴ-ի վարկանիշը վերջին շրջանում բարձրացել է, ինչն էլ մեծացրել է կուսակցության շանսերը: «Ես այն կարծիքին եմ, որ «Ելք» դաշինքը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կպայքարեն անհրաժեշտ շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու համար»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ընդգծում է, որ քարոզարշավը իր սպասածից հանգիստ է անցել: «Ես կարծում էի, որ քարոզարշավն ավելի զգացմունքային է լինելու, սակայն այն ավելի հանգիստ ընթացք ունեցավ: Չնայած ես չեմ բացառում, որ հետընտրական զարգացումներ կարող են լինել ու արդյունքում այդ «բացը» կլրանա»,- ասաց նա:

Մինասյանը կարծում է, որ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում միանշանակ կհայտնվեն իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները: «Մնացած ուժերի մասով կարող եմ ասել, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան ձայներ կհավաքի «Ծառուկյան» դաշինքը և ըստ դրա էլ պարզ կլինի, թե ինչ հավակնություններ կարող են ունենալ ՀՅԴ-ն ու «Հայկական վերածնունդ»-ը: Ինչ վերաբերվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, ապա պետք է նկատել, որ այս դաշինքը բացի նրանից, որ ունի քաղաքական խնդիրներ՝ կապված իր հռչակած խաղաղությ ան ծրագրի հետ, ունի նաև տեխնիկական խնդիրներ, քանի որ դաշինք է ու պետք է հավաքի ոչ թե 5, այլ 7 տոկոս՝ խորհրդարանում հայտնվելու համար: Նույն խնդիրն ունի նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Այս դաշինքն էլ ունի քաղաքական խնդիր, քանի որ այն առաջնորդում են մարդիկ, ովքեր նախարարի պաշտոններ են զբաղեցրել և ընդդիմադիր ձայներ ստանալու առումով խնդիրներ ունեն»,-մանրամասնեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ուրախությամբ նկատեց, որ հակառակ իր սպասումների քարոզարշավը քաղաքականացված ընթացք է ստացել: Նա նշեց, որ քարոզարշավի մեկնարկից առաջ ինքը կանխատեսում էր, որ առաջադրված ուժերի միջև կգնա ոչ թե քաղաքական, այլ շահերի պայքար: «Բայց ես նկատեցի, որ քարոզարշավի 5-րդ օրվանից սկսած ուժերի միջև քաղաքական պայքարի մթնոլորտ ձևավորվեց»,- ասաց Շիրինյանը:

Նա հավելեց, որ քարոզարշավի արդյունքներով իր մոտ ձևավորվել է առաջադրված քաղաքական ուժերի հետևյալ դասավորվածությունը. «Ծառուկյան» դաշինքն առաջատարն է, սակայն դժվար է ասել, թե որքանով «Ծառուկյան» դաշինքը կկարողանա պահպանել այդ առավելությունը քվեարկության օրը, քանի որ կա նաև ռեյտինգային թեկնածուների պայքարը: Ի տարբերություն մյուս բանախոսների, Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ երրորդ տեղին հավակնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի նախընտրական ծրագրում շատ են պետականության պաշտպանությանն ուղղված բարեփոխումները: Լևոն Շիրինյանն այս առումով կարևորում է Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ընտրություններում հաջողության հասնելու պարագայում իրենք չեղյալ են հայտարարելու գործող իշխանությունների ընդունած որոշումների մեծ մասը, ինչը քաղաքագետի գնահատմամբ՝ կարող է դաշինքի համար լրացուցիչ ձայներ ներգրավելու հիմք հանդիսանալ:

Լևոն Շիրինյանին դուր է եկել նաև «Ելք» դաշինքի ակտիվությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում: Քաղաքագետը կարծում է, որ այս դաշինքն էլ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի, քանի որ քարոզարշավի ընթացքում կարողացել է դրական տպավորություն թողնել մարդկանց վրա: ««Ելք»-ը երիտասարդ ու ամբիցիոզ քաղաքական գործիչների ու մտավորականների թիմ է, որը հույս է ներշնչում: Ես կարևորում եմ նրանց բակային հանդիպումները, ինչի շնորհիվ նրանք անմիջական կապ հաստատեցին ընտրողների հետ»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով մնացած քաղաքական ուժերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանք բոլորը գտնվում են մարգինալության գծի վրա: Լևոն Շիրինյանն այն կարծիքին է, որ ընտրողների մեծ մասը քվեարկության օրը բացառելու է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, քանի որ նրանք խոսում են փոխզիջումների և ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու մասին այն պարագայում, երբ Ադրբեջանի կողմից փոխզիջումների մասին խոսք անգամ չկա, իսկ դա ժողովրդին ակնհայտ դուր չի գալիս:

Նա առաջիկա ընտրություններում ցածր է գնահատում նաև ՀՅԴ-ի շանսերը՝ նշելով, որ այդ կուսակցությունը վաղուց չի խաղում այն դերը, որը կարող էր խաղալ, քանի որ 2000-ականներից անընդհատ իշխանությունների հետևից է գնում: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մտածելու շատ բան ունի, պետք է մի պահ կանգ առնի հանգստանա ու հասկանա իր անելիքները:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ինՆախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ըԱզգային ժողովի ընտրություններին մասնակցելուհամար գրանցվել է 9 քաղաքական ուժորից 5-ը կուսակցություններ են, 4-ը դաշինքԱզգային ժողովի ընտրություններին կմասնակցեն Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», Հայաստանի ԿոմունիստականՀայՅեղափոխական Դաշնակցություն, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններըինչպես նաև «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքները:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference