ԱՄՆ-ն Ասադի պաշտոնանկությունն այլեւս գլխավոր նպատակ չի համարում
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չԷ այդ երկրում: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նա ասել Է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը:
Հեյլիի խոսքով՝ հենց այս քաղաքականությունն Է անցկացվելու նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, մինչդեռ Բարաք Օբաման մտադրվել Էր հասնել Ասադի պաշտոնանկության:
Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչ-որ պահի թուլացել Էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի, քանի որ ապահովել Է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



