Yerevan, 16.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գագիկ Ջհանգիրյան. «Հոկտեմբերի 27–ի գործը, ինչ կա–չկա` բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հարցերին պատասխանում է «ՀԱԿ» համամասնական թեկնածու, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը

– Պարոն Ջհանգիրյան, Լևոն Տեր–Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում ասաց, որ ինքը ԼՂ լուծման հարցում Սերժ Սարգսյանի կողքին է, բայց Սերժ Սարգսյանն այսօր այդ լուծման մասին չի խոսում ու հնարավոր է ընտրություններից հետո կրկին մանևրի: Չե՞ք կարծում, որ արդյունքում սա կդիտվի ռևերանս իշխանությանը:

– Ոչ, Լևոն Տեր–Պետրոսյանը մեկ անգամ ևս բարձրաձայնեց այն բոլոր քննադատական մոտեցումները, որ ՀԱԿ–ը 2007–ից սկսած իշխանությունների հասցեին արտահայտել է՝ կոռուպցիա, երկրի ունեցվածքի թալան, անարդարություններ, ընտրակեղծիքներ և այլն, բայց լինելով պետական մարդ, հազվագյուտ քաղաքական տրամաբանության ու մտածողության կրող, հասկանում է, որ Հայաստանի առաջ կանգնած գլխավոր մարտահրավերը այսօր Արցախի խնդրի կարգավորման հարցն է: Այդ պատճառով էլ միմիայն այդ հարցում Լևոն Տեր–Պետրոսյանը բարձրաձայնեց, որ սատարելու է խաղաղ կարգավորման գործընթացին՝ անկախ, թե ով է իշխանություն: Այսինքն՝ էստեղ Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ–ին սատարելու խնդիր չէ, որ դրված է:

– Չե՞ք կարծում, որ շտապեց Տեր–Պետրոսյանը:

– Չէ, չեմ կարծում: Ես կարծում եմ՝ ՀՀ–ն ուշացել է 20 տարի առնվազն, որովհետև եթե մենք նայենք Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցությանը 1997–98 թթ.–ին ու այսօր, կտեսնենք, որ մենք այդ հարաբերակցության մեջ կորցրել ենք:

– Չի բացառվում, որ ընտրություններից հետո իշխանությունը կրկին փորձի մանևրել, ինչպես 20 տարի է արել, իսկ արդյունքում ՀԱԿ–ը կկորցնի արմատական ընդդիմության նախկին կերպարը:

– Չեմ կարծում: Լևոն Տեր–Պետրոսյանը տարածաշրջանում ընթացող քաղաքական պրոցեսների համատեքստում համոզված է, որ այս կարգավորումը ոչ թե հնարավոր է հետաձգել, այլ կարգավորման պրոցեսն արագացնում են այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղացողները՝ կապված Մերձավոր Արևելքի իրավիճակի հետ: Իսկ Տեր–Պետրոսյանը միշտ քաղաքական կատեգորիաներով է մտածում և ժողովրդի հետ միշտ ազնիվ ու բաց է խոսում: Նույնիսկ մեր ներսում բազմաթիվ կարծիքներ կային, որ խաղաղության թեզը կարող է մեզ ընտրություններում վնասել, բայց տեսնում եք, որ էդ թեզն աշխատում է: Որովհետև ինչքան էլ ժողովրդի «միտքը լվացած» լինեն, ժողովուրդը բանական էակ է և չի կարող պատերազմի կողմնակից լինել այն պարագայում, երբ ինքը 20 տարի առաջ ռազմական խնդիրը լուծել է:

– Պարոն Ջհանգիրյան, այդ դեպքում չե՞ք կարծում, որ 2008–ին էլ պետք չէր այդքան ռադիկալ լինել, այդպես կոշտ քննադատել, սրել իրավիճակը, իշխանությունը միգուցե չէր գնա «Մարտի 1–ի» զոհերի ճանապարհով:

– Ուզում եք ասել՝ ընդդիմությունը, որ պայքարում էր ընտրակեղծիքների դեմ, չպիտի՞ բողոքեր, որովհետև գիտեր, որ իշխանությունը խաղաղ ցուցարարների՞ է սպանելու:

– Բայց հիմա ի՞նչ է փոխվել:

– Հիմա արցախյան խնդրի կարգավորումը շատ արագ ռելսերի վրա է դրված: Հիմա աշխարհաքաղաքական խաղացողները փորձում են արագ լուծել ղարաբաղյան խնդիրը: Դրա համար, մնացած հարցերը չմոռանալով, առաջ է մղվել խաղաղ կարգավորման գործընթացի աջակցության խնդիրը: Ինչ է՝ մենք հրաժարվե՞լ ենք «Մարտի 1–ի» սպանությունները բացահայտելու, մարդասպաններին պատժելու պահանջից:

– Անդրադառնանք Ձեր գործունեությանը: Դուք ՀՀ զինդատախազ եք եղել, և զինվորական գործեր կան, որոնցով մինչ այսօր բողոքներ կան, մարդիկ բանտերից բողոքում են: Զզջո՞ւմ եք Ձեր սխալների համար:

– Բացարձակ, բացարձակ: Չկա էդպիսի գործ, ոնց որ Դուք եք ասում, որ բանտերից բողոքում են, որով մեղադրանքը ես եմ հաստատել, կան իմ օրոք են նրանք դատապարտվել:

– Օրինակներից է Մատաղիսի հայտնի գործը, որը կապված է Ձեր գործունեության հետ:

– Մատաղիսի դեպքով որևէ խնդիր չկա: Ես էսօր էլ պահանջատեր եմ: Անցել է 3 տարի, երբ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության, սպանությունը ֆորմալ չբացահայտված է, բա ո՞ւր են էդ իրական մարդասպանները: Բա ինչի նախաքննական մարմինը, դատախազությունը իրական մարդասպաններին չի պատժում: Թող բերեն իրական մարդասպաններին պատժեն, ինձ էլ հետը: Ես մեծ սիրով էդ պատիժը կկրեմ, եթե մարդասպաններն ուրիշ մարդիկ են:

– Պարոն Ջհանգիրյան, ասել է թե` պնդում եք, որ լինելով զինդատախազ, իշխանության պատվեր չե՞ք կատարել և ոչ մի բանի համար չե՞ք զղջում, չնայած հենց Ձեր վարած «Հոկտեմբերի 27–ի» գործը չբացահայտվեց:

– Բայց Ձեզ ով ասաց՝ չբացահայտվեց: «Հոկտեմբերի 27–ի» գործը, ինչ կա–չկա` բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է, թե՛ հիմնական, որը գնացել է դատարան, թե՛ անջատված մասի գործի նյութերում է: Ես 27–ով ասել եմ այնքան, ինչքան ասել եմ: Ավելին ես էս պահին չեմ կարող ավելացնել:

– Բայց ասվում է, որ իրական մեղավորները պատժված չեն:

– Ես ասացի Ձեզ. ամեն ինչ քրեական գործի մեջ է: Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որևէ բան չի պահել:

– Պարոն Ջհանգիրյան, իսկ խորհրդարանում Ձեր ներկա գործունեությունից գո՞հ եք, և ի՞նչ ուղերձով եք գնում խորհրդարան այսօր:

– Ես, ճիշտն ասած, չեմ վառվում պատգամավոր դառնալու ցանկությամբ, և դա իմ կյանքի նպատակը երբեք չի եղել: Չեմ կարող գոհ լինել իմ խորհրդարանական գործունեությունից, որովհետև մենք բազմաթիվ ծրագեր ունեինք, որոնց ճնշող մեծամասնությունը չկարողացանք իրականացնել, քանի որ փոքրաթիվ էինք: Բայց կարծում եմ, որ որպես իրավագետ, իմ ուժերի ներածին չափ փորձել եմ օգտակար լինել ԱԺ–ի օրենսդրական, վերահսկողական գործունեությանը: Իսկ մեր նոր անելիքը նշված է նախընտրական ծրագրերում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System