Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Մասնակցեք ընտրությանը և քվեարկեք սեփական երկրի լավագույն ապագայի համար. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի թոհուբոհը մոտենում է իր ավարտին: Ո՞ր ուժերն ու դաշինքները կստանան հնարավորություն զբաղվելու օրենսդիր գործունեությամբ և որոշելու մեր երկրի զարգացման ուղին առաջիկա հինգ տարիներին, ո՞ր թեկնածուները կստանան իրենց ընտրողների վստահության քվեն: Ընտրական քարոզարշավը փորձեցինք ամփոփել ԱԺ պատգամավորի թեկնածու Հարություն Կարապողոսյանի հետ: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ողջ ընթացքը՝ այն անվանելով ևս մեկ առիթ անձամբ հանդիպելու և անմիջականորեն շփվելու քաղաքացիների հետ, չնայած դրա պակասն իր կյանքում չկա: «Ես այս շաբաթների ընթացքում ևս մեկ հնարավորություն ունեցա անձամբ շփվելու իմ համաքաղաքացիների հետ, պարզապես մի փոքր այլ կարգավիճակով: Կրկին միասին վերանայեցինք այն խնդիրների շրջանակը, որն անհանգստացնում է բնակիչներին: Դրանք անպայման պետք է ըստ պատշաճի ներկայացվեն Ազգային ժողովում և հնարավորինս շուտ ստանան լուծումներ»:

Քարոզարշավի ընթացքում բազմիցս շահարկվեց Հարություն Կարապողոսյանի՝ «Սնխչու» կոչում ունենալու հանգամանքը: Այն հարցին, թե որքանով այն կօգնի կամ կխանգարի քվեներ ստանալուն, պատգամավորի թեկնածուն պատասխանեց. «Նախ նշեմ, որ սնխչիությունը ես համարում եմ ի վերուստ տրված հնարավորություն ինչ–որ բանով ձեռք մեկնելու դրա կարիքն ունեցողին: Դա ինձ համար տարիների ընթացքում դարձել է ապրելակերպ ու մեծ հետք թողել ողջ գիտակից կյանքիս վրա: Ճիշտ եք նկատում, շատ փորձեր արվեցին շահարկելու այս հանգամանքը, սակայն ես ուշադրություն չեմ դարձրել ու չեմ դարձնելու նման հատուկ միտում ունեցող ու բացասական ռեզոնանս առաջացնելուն ուղղված չնչին փորձերին: Ես նոր մարդ չեմ քաղաքական ոլորտում: Ունեմ թե՛ կուսակցական, թե՛ անկուսակցական քաղաքական գործունեության մեծ փորձ: Շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է քաղաքականություն, ինչ շերտեր ու դրսևորումներ ունի այն: Գնահատականներ տալուց առաջ ավելի տեղին կլինի ուշադրությամբ ուսումնասիրել իմ անցած ուղին և գործունեությունը»:

Կարապողոսյանը հաճախ իր ելույթներում և հարցազրույցներում նշում է, որ ԱԺ–ում 2 հանձնաժողովներից մեկը, որում կընդգրկվի, հաստատ լինելու է գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերով զբաղվող հանձնաժողովը: Այս առումով թեկնածուն նշեց, որ դա բոլորովին էլ պատահական միտք կամ պարզապես ցանկություն չէ: «Ես հաճախ եմ հանդիպում ու շփվում մշակույթի գործիչների հետ, ունեմ շատ ընկերներ, ովքեր այդ ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ են: Շատ լավ տեղյակ եմ, ինչպես են ապրում, գործում, սոցիալական ինչ վիճակում են գտնվում: Շատ կարևորում եմ երիտասարդության զբաղվածության խնդրի լուծումը: Ես միշտ նշում եմ, որ մեր լուսավոր երիտասարդության համար պետք է լուսավոր ապագա ապահովենք: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է, և սեփական ապագան մեր հաջորդ սերունդները տեսնելու են միայն իրենց երկրում»:

Վերջում խնդրեցինք, ամփոփելով իր խոսքը, որևէ ուղերձ կամ կոչ հղել ապրիլի երկուսին 9 քվեաթերթիկներից որևէ մեկի վրա նշում անելու ընտրության առաջ կանգնած ընտրողին:

«Ասել եմ ու պիտի կրկնեմ. քվեարկության պահին մեզանից յուրաքանչյուրը մնում է միայնակ ինքն իր հետ, իր խղճի, իր գաղափարների ու իր պատկերացումների հետ: Լավագույն ընտրությունը ընտրությունն է հենց համաձայն վերոնշյալ գործոնների և ոչ թե` կողմնակի: Ես պարզապես խորհուրդ կտամ մասնակցել ընտրությանը և քվեարկել առաջին հերթին սեփական երկրի լավագույն ապագայի օգտին»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference