Ինչու հղիության առաջին եռամսյակում պետք է հրաժարվել կոսմետիկայից
LIFEՊարզվում է՝ կոսմետիկան կարող է չափազանց վտանգավոր լինել հղի կանանց համար հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում։ Կանադայի Յորքի համալսարանի մասնագետները կարծիքով կոսմետիկայում, որոշ լվացող միջոցներում եւ դեղորայքում պարունակվող քիմիական նյութերը կարող են բացասաբար ազդել պտղի զարգացող ուղեղի վրա եւ հանգեցնել մի շարք շեղումների, ինչպիսին է օրինակ՝ աուտիզմը։

Հետազոտական խմբի մասնակիցների կարծիքով՝ հղիների համար պոտենցիալ վտանգավոր են համարվում նյութերը, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, ինչպես քսուքներն ու կոսմետիկան։ Ապագա մայրերը պետք է խուսափեն նաեւ այլ ագրեսիվ քիմիական միացություններից:
![]()
Հետազոտողները նշում են, որ պտղի ուղեղի ներարգանդային զարգացումը մշտապես ենթակա է փոփոխությունների, եւ նրա նորմալ գործունեությունն հիմնականում կախված է կոնկրետ գեների առկայությունից։ Սակայն գեների վրա լուրջ ազդեցություն են թողնում բնապահպանական գործոնները, ուստի ապագա մայրերը պետք է զգուշավորություն ցուցաբերեն։
Անի Գևորգյան



