Ռոբերտ Սարգսյան. Ստանալով մեր ընտրողների վստահության քվեն, կշարունակենք թիմային աշխատանքով լուծումներ տալ մեր բնակիչների խնդիրներին թիվ 1 ընտրատարածքում
SOCIETYԹիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները: Պատգամավորի թեկնածուն այս անգամ հանդիպել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչների հետ:Հանդիպմանը ներկա էին նաև Ռոբերտ Սարգսյանի գործընկերներ Գագիկ Մելիքյանը և Վահրամ Մկրտչյանը:
«Քարոզարշավի մեկնարկից մինչ օրս տարբեր ձևաչափերով հանդիպել եմ Ավանի, Նոր Նորքի տարբեր զանգվածների և Քանաքեռ-Զեյթունի բնակիչների հետ,հենց տեղում ծանոթացել եմ նրանց հուզող խնդիրներին ու լսել եմ բոլոր բնակիչների առաջարկներն ու դիտարկումները: Պետք է խոստովանեմ, որ մեկ անգամ ևս համոզվել եմ, որ բնակչի հետ մշտական կապի ապահովման այս ձևաչափն իսկապես առավել արդարացված է, հաջողված ու ընդունելի հենց բնակիչների կողմից:
Թիվ 1 ընտրատարածքը նոր ընտրակարգով գիտեք ընդլայնվել է և ձեր քվեն ստանալով մեծանում է նաև իմ պատասխանատվությունը: Ես համոզված եմ, որ ստանալով ընտրողների վստահության քվեն, մենք կշարունակենք թիմային աշխատանքով լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք կապահովեն ինչպես մեր երկրի անվտանգությունն ու առաջընթացը, այնպես էլ մեր քաղաքացիների բարօրությունը:»,- նշել է Ռոբերտ Սարգսյանը:
Խոսելով թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի գործունեության մասին, Վահրամ Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ նա այսուհետ ևս շարունակելու է աշխատել նույն ոգով ու ազնվությամբ:
«Ռոբերտ Սարգսյանը և ես պետաիրավական հանձնաժողովի անդամ ենք և այն, իսկապես ծավալուն, պատասխանատու ու ժամանակատար աշխատանք է պահանջում:Այդ գործունեության ընթացքու պետք է խոտովան եմ, որ ցանկացած նախագիծ քննարկելիս Ռոբերտ Սարգսյանի համար առաջանային տեղում եղել է հենց բնակչի շահը և լավ իմանալով նրա մարդկային որակներն ու աշխատասիրությունը՝ կարող եմ վստահաբար ասել, որ Ռոբերտ Սարգսյանը շարունակելու է աշխատել նույն հետևողականությամբ ու նվիրվածությամբ, իր գործունեության ընթացքում կարևորելով բնակչի հետ անմիջական շփումը»,- նշել է Վահրամ Մկրտչյանը:
Հանդիպմանը ներկա բնակիչներն էլ իրենց հերթին ԱԺ առաջիկա ընտրություններում հաջողություններ մաղթելով Ռոբերտ Սարգսյանին ընդգծել են, որ անցած տարիներն արդեն իսկ ապացուցել են, որ նա խոստումների փոխարեն գործով է կանգնած բնակիչների կողքին:






