Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՔԿՎ-ն հայտարարություն է տարածել Վահան Շիրխանյանին տրամադրվող բուժօգնության վերաբերյալ

SOCIETY

 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը տարածել է հայտարարություն` կապված կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի ու նրան տրամադրվող բուժօգնության հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի պաշտպանը լրատվամիջոցներին իր պաշտպանյալի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ տված հարցազրույցում Քրեակատարողական ծառայությանը մեղադրել է կես ճշմարտություն ասելու մեջ` մասնավորապես նշելով, թե իբր «իր պաշտպանյալի նկատմամբ իրոք դեղորայքային բուժում է նշանակվել, չորս պրոֆիլային բժիշկների հսկողության տակ գտնվելու ու երկու հետազոտություն անցկացնելու ցուցումներ են տրվել: Սակայն, քրեակատարողական հիմնարկը ստում է՝ ասելով, թե իբրև կատա րվում են բոլոր ցուցումները:

Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ Վահան Շիրխանյանին չորս դեղամիջոց է նշանակվել, որից երեքը չի տրվել քրեակատարողական հիմնարկի կողմից, ընդ որում, երկուսն ընդհանրապես չի տրվել, իսկ երրորդը, որը Վ.Շիրխանյանի հարազատներն են բերել, ընթացքում վերջացել է»:

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ այնուամենայնիվ, պաշտպանը կողմնորոշվեր, թե ի վերջո քանի դեղամիջոց է նշանակվել Վ. Շիրխանյանին և ավելացներ, թե ինչու դրանց մի մասը քրեակատարողական հիմնարկի կողմից չի տրվել իր պաշտպանյալին, որովհետև ցանկացած արհեստավարժ փաստաբան շատ լավ գիտի դեղամիջոցների տրման կարգը, համաձայն որի` որոշ դեղամիջոցներ, ընդգրկված չլինելով Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների, այդ թվում` դեղորայքի միասնական անվանացանկում, չեն կարող տրամադրվել կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Այդուհանդերձ, ի գիտություն բոլոր շահագրգիռ անձանց, չենք զլանա ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին նշանակված 7 անուն դեղորայքից տրվել են նրանք, որոնք ընդգրկված են վերոնշյալ անվանացանկում:

Ի դեպ ևս մեկ անգամ տեղեկացնենք, որ կալանավորված անձ Վ. Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու օրվանից մինչ այսօր ընկած ժամանակահատվածում 11 անգամ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում քաղաքացիական տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում` իր նախընտրած կենտրոններում և իր նախընտրած բժիշկ-մասնագետների կողմից ենթարկվել է 20-ից ավելի տարատեսակ հետազոտությունների (ստորին վերջույթների դուպլեքս, համակարգչային, մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ, լաբորատոր տարաբնույթ քննություններ և այլն):

Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե « համարյա երեք շաբաթ բացի ՔԿՀ բժշկից ոչ մի նեղ մասնագետ բժիշկ չի գնացել Շիրխանյանի մոտ: Այդ պրոֆիլային բժիշկներն այցելել են միայն այն բանից հետո, երբ պաշտպանը հերթական բողոքներն է ներկայացրել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական վարչություն», ապա նշենք, որ թերևս ցանկացած բժիշկ կփաստի, որ պրոֆիլակտիկ բժիշկների հսկողության տակ գտնվելու ցուցումը չի ենթադրում  նեղ մասնագետների ամենօրյա այցելություն:

Ի դեպ կալանավորված անձ Վ. Շիրխանյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ թույլտվությունը տրվել է դեռևս ս/թ մարտի 27-ին, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել` պատճառաբանելով, որ համապատասխան որոշում կկայացնի իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո միայն:

Հավելենք, որ Քրեակատարողական ծառայությունը 27.03.2017թ. կրկին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանի հերթական հետազոտությունը (ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ հետազոտություն) կազմակերպելու նպատակով:

Եվ վերջում. վերոշարադրյալը վկայում է, որ Հ. Ալումյանը Վ. Շիրխանյանի հետ կապված կես ճշմարտությունն է ասել»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League