Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա

SOCIETY

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության  հերթական նիստում ընդունվել է Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման  կարգերում առաջարկվող փոփոխությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութ յան հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառու­ների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման բիզնես գործընթացները և ծրագրերն իրականացնել մասնագիտացված պետական կառույցների հետ համատեղ: 

Նախագծով մասնավորապես առաջարկվում է`

1. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի շրջանակներում մասնագիտացված կազմակերպությանը պատվիրակել մշակման ենթակա հողատարածքի գտնվելու վայրի և չափի փաստագրման, գործարար ծրագրի պլան-ժամանակացույցով նախատեսված աշխատանքների և (կամ) ծառայությունների կատարողականի գնահատման ու համապատասխան եզրակացության կազմման, ամսական առնվազն մեկ անգամ գործարար ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգի իրականացման, ծրագրի շրջանակներում հող օգտագործողի հարկային գործակալի պարտավորություններից բխող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող հաշվապահական հաշվառման վարման, օրենքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման, վճարման, գրանցման հայտի և անձնավորված հաշվարկի ձևավորման և հարկային մարմին ներկայացման գործառույթների իրականացմանը աջակցելու գործառույթները, ինչն առավելագույնը կմեծացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը` գործառույթների ամբողջական և լիարժեք իրականացման տեսանկյունից:

2. Կայուն զբաղվածություն ապահովող պետական ծրագրերին գործատուների շահագրգիռ ներգրավվածությունը խթանելու նպատակով սահմանել և գործարկել գործատուներին միանվագ փոխհատուցման (պետական սուբսիդիայի) տրամադրման նոր ընթացակարգ, մասնավորապես՝ անհրաժեշտ է ըստ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կատեգորիաների միանվագ փոխհատուցման չափերի սահմանում, գործատուների համար հրապարակային առաջարկների ներկայացում, պետություն-գործատու-անմրցունակ անձ եռակողմ պայմանագրերի և դրանց ժամկետների սահմանում, միանվագ փոխհատուցման տրամադրման համար առաջ նահերթությունների սահմանում՝ ըստ շահառուների կատեգորիաների, արդյունքի վրա հիմնված ամբողջական մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրում: 

3. Հնարավորություն տալ անմրցունակ անձանց ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում մեկից ավելի անգամ` տվյալ ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո: 

4. ՀՀ կրթության և գիտության նախարարության ներգրավմամբ իրականացնել գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագիրը` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրային որոշման 4-րդ կետի 4.1.3) ենթակետի պահանջը, ըստ որի նախատեսվում է ծրագրերի հնարավորինս պատվիրակում առավել մասնագիտացված պետական կառույցներին: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի արդյունքներով վեր հանված խնդիրների իրավական լուծումների ապահովում` 

1) ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում,

2) շահառուների առաջնահերթությունների սահմանում,

3) զբաղվածության պետական քաղաքականության իրականացման գործընթացում գործատուների մասնակցության շրջանակների ընդլայնում՝ գործատուներին միանվագ փոխհատուցման տրամադրման ծրագրի նոր ընթացակարգերի սահմանման միջոցով,

4) ոչ նպատակային օգտագործված գումարների հետ վերադարձման մեխանիզմների ամբողջականացում: 

Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել աշխատանքի էլեկտրոնային բորսա, ձևավորել  տեղեկատվական հարթակ, որտեղ  գործատուները կարող են առնչվել  ոչ միայն աշխատաշուկայում  անմրցունակ, այլև՝  բարձր որակավորում ունեցող և  աշխատաշուկայում մրցունակ անձանց հետ, ովքեր զբաղվածության կենտրոններում հաշվառված չեն:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League