Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Արաբագետ Սարգիս Գրիգորյանը տալիս է Արևմուտքում «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունների բնորոշումները

SOCIETY

«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական գործողություններն արևմտյան երկրներում (արևմտյան ասելով, ի նկատի ունենք եվրոպական երկրներն ու ԱՄՆ) ունեն իրենց բնորոշիչները, որոնց մասին խոսվել է ԻՊ-ի «Դար ալ-Իսլամ» տեղեկագրում դեռևս 2016 թ. փետրվարին:

Ըստ այդմ՝ ԻՊ-ն իրականացնում է երեք տիպի ահաբեկչական հարձակումներ, որոնց ներգրավվածության և մասնակցության առումով բռնարարքները բաժանվում են մի քանի տեսակի՝ ահաբեկչություններ, որոնք կազմակերպված և հրահանգված են ԻՊ-ի անմիջական ղեկավար շրջանակի կողմից; ահաբեկչություններ, որոնք իրականացվում են ԻՊ-ի շրջանակների հետ կապ ունեցող իսլամականների կողմից; ահաբեկչություններ, որոնք իրականացվում են ԻՊ-ի հետ ընդհանրապես կապ չունեցող, սակայն գաղափարապես ուղղորդված իսլամականների կողմից:

Վերոհիշյալն ի նկատի ունենալով՝ արևմտյան երկրներում իրականացված ԻՊ-ի ահաբեկչությունները ունեն հետևյալ բնորոշումները՝

վերահսկելիություն. սա այն բռնարարքներն են, որոնց մեջ ներգրավված իսլամականները ռազմական պատրաստություն են անցնում ԻՊ-ում և տեղափոխվում են որևէ այլ արևմտյան երկիր ահաբեկչություններ իրականացնելու համար: Այդ իսլամականներն ունեն ահաբեկչությունների իրականացման տեղի և ժամանակի անհրաժեշտ միջոցներն ու հանձնարարականները՝ պահպանելով կապը ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ;

ուղղորդում. ահաբեկիչները տեղափոխվում են  իսլամական ծայրահեղ արմատականների կողմից վերահսկվող տարածքներ (օրինակ Աֆղանստանում գտնվող ռազմաբազաները), որտեղ նրանց տրվում է ահաբեկչական բռնարարքի թիրախների և իրականացման մեթոդների ընդհանուր ուղղորդումներ: Վերադառնալով այն երկիր, որտեղ պետք է իրականացվի բռնարարքը՝ իսլամականին, ում կապը ԻՊ-ի կենտրոնի հետ սահմանափակ է, տրվում են սահմանափակ  հնարավորություններ ահաբեկչության համար: Ահաբեկչությունից ժամեր անց լրատվական ռեսուրսներում տարածվում է մահապարտ ահաբեկչի կողմից նկարահանվ ած տեսագրություն, որտեղ ԻՊ-ի խալիֆին հավատարմության երդում տալով մատնանշվում է ԻՊ-ի կապն այդ ահաբեկչության հետ;

ցանց. այս ահաբեկչության տեսակը ենթադրում է մի խումբ իսլամականների առկայություն, որոնք կարող են այցելած լինել (կամ չլինել) ԻՊ, սակայն բռնարարքներ իրականացնելու համար ուղղորդված չլինել ԻՊ-ի կենտրոնից, կամ կապ չունենալ ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ: Իսլամականների այս բջիջը հիմնականում ահաբեկչությունների է գնում ԻՊ-ի քարոզչագաղափարական ուղղորդումների ազդեցության տակ;

ոգեշնչում. սա բռնարարքների այն տեսակն է, որի գլխավոր դերում այսպես կոչված «lone wolf» ահաբեկիչն է, ով կապ չունի ԻՊ-ի ղեկավար շրջանակի հետ, ինքն է որոշում իր թիրախն ու գնում ահաբեկչության: Ահաբեկչության այս տեսակը նույնպես իրականացվում է ԻՊ-ի կողմից քարոզվող ջիհադի գաղափարական ուղղորդումների ազդեցության տակ:

Որպես հավելում՝ 2014 սեպտեմբերին ԶԼՄ-ներում տարածվեց ԻՊ-ի առաջնորդներից Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի ուղերձը, որտեղ նշվում էր արևմտյան երկրներում բռնարարքների իրականացման մեթոդների և ձևերի մասին: Համաձայն ալ-Ադնանիի՝ եթե իսլամականը արևմտյան երկրում ահաբեկչություն իրականացնելու համար չի կարողանում գտնել զենք կամ պայթուցիկ, ապա բռնարարքը պետք է իրականացվի սառը զենքի կիրառմամբ, թունավորումներ կազմակերպելով կամ մեքենաներով վրաերթեր իրականացնելով:

Վերջին շրջանում հատկապես կիրառվում է մեքենաների օգտագործմամբ ահաբեկչություններ իրականացնելու մեթոդը: Լոնդոնի ահաբեկչությունն այդ շարքից է:

Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan