Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Հուսով եմ՝ կյանքում ինչ-որ բանի կհասնի՝ այդպես արտահայտվելով երիտասարդ մարդկանց մասին». Տաթև Հովակիմյանը՝ «Արտավազդ» մրցանակաբաշխության և իր հասցեին հնչած քննադատությունների մասին

LIFE

Exclusive

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր հայ անվանի դերասան Էդգար Էլբակյանի 90-ամյակին:

Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում այս անգամ հաղթող ճանաչվեց Տաթև Հովակիմյանը՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացման դերի համար:

Past.am-ը որոշեց շնորհավորել դերասանուհուն.

«Ինձ համար շատ անսպասելի էր ու շատ հաճելի: Երբ գործընկերուհիս արձագանքեց, նոր հասկացա, որ իմ անունն են կարդացել: Ճիշտ է, հանդիսատեսը քեզ գնահատում է, բայց երբ լսում ես անունդ, ևս մեկ անգամ քեզ գնահատված զգալու առիթ ես ունենում: Հետաքրքիր զգացողություններ ունեցա»,- մեզ հետ զրույցում նշեց Տաթևը:

Image may contain: 2 people, people standing

Հատկանշական է, որ տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում էլ հաղթող ճանաչվեց նույն ներկայացումից Դավիթ Սարգսյանը: Երիտասարդ դերասանուհին սա պատահական չի համարում.

«Թատրոնն ու կինոն անսամբլային աշխատանք են: Չեմ կարծում, որ արվեստի այս ճյուղերի մեջ որևէ մեկը կարողանա անհատապես գոյատևել: Օրինակ՝ նկարիչը կարող է, ինքն է իր կտավն ստեղծում, բայց մենք մեր կտավն ստեղծում ենք միասին՝ թե՛ խաղընկերոջ, թե՛ ռեժիսորի, թե՛ նկարչուհու, լույսը վարողի կամ կուլիսներում աշխատողի հետ: Այս մրցանակը ռեժիսորի՝ Սամսոն Մովսիսյանի աշխատանքի արդյունքն էր, ինչպես նաև՝ դերասանների խաղի: Հաջողությունը գալիս է միասնական աշխատանքի շնորհիվ»:

Image may contain: 8 people, people smiling, people standing

Մրցանակաբաշխության արդյունքները բուռն քննարկումների տեղիք տվեցին համացանցում, եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ: Մասնավորապես, լրագրող, վերլուծաբան Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր ">էջում ընդգծված կերպով վատ էր արտահայտվել թե՛ մրցանակաբաշխության, թե՛ հաղթողների, այդ թվում՝ Տաթևի մասին:

Անդրադառնալով գրառմանը՝ Տաթևը մեկնաբանեց.

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե Արթուր Հայրապետյանն ով է: Ֆեյսբուքյան իմ էջը փակ է, ես լուրեր չեմ ընթերցում, բայց երեկ երեկոյան ինձ ուղարկեցին նրա գրառումը: Ինձ համար առաջին հերթին ծիծաղելի էր, որ նա ապատեղեկատվություն է տարածում՝ նշելով, որ ես տարվա լավագույն դերասանուհի եմ ճանաչվել, այն դեպքում, երբ ինձ մրցանակ են տվել տարվա երիտասարդ դերասանուհի անվանակարգում: Լավագույն դերասանուհի ճանաչվել է Ջուլիետա Ստեփանյանը:

Արթուրի խնդիրն է, որ ինձ երբևէ չի տեսել թատրոնում, թող հաճախի թատրոններ: Ես արդեն հինգ տարի է՝ ինչ աշխատում եմ թատրոնում: Կարելի է ուսումնասիրել, հետո նման ձևով արտահայտվել: Իսկ, առհասարակ, կարծում եմ՝ արդեն վատ է, որ տղամարդն այդպես է արտահայտվում երիտասարդ դերասանուհու մասին:

Անկեղծ ասեմ՝ ես ոչ տանջվեցի, ոչ էլ տառապեցի նրա գրածից, որովհետև շատ հաճելի մարդկանցից լսել եմ շատ հաճելի շնորհավորանքներ և կարծում եմ՝ Արթուրն այդ մարդկանց հասնելու համար դեռ շատ ճանապարհ ունի անցնելու: Ամեն դեպքում՝ դա նրա կարծիքն է, որը ես հարգում եմ, հաջողություն իրեն ու հուսով եմ՝ կյանքում ինչ-որ բանի կհասնի՝ այդպես արտահայտվելով երիտասարդ մարդկանց մասին»:

Image may contain: 1 person, night

Իսկ այն հարցին, թե առհասարակ ինչ կարծիք ունի տիտղոսների մասին և ինչպես է վերաբերվում դրանց, Տաթևը պատասխանեց.

«Հենրիկ Մալյանի խոսքերը հիշեցի՝ «Թատրոնն առաջ էր թատրոն, հիմա այստեղ միայն տիտղոսներ կրող մարդիկ են»: Ես իհարկե դեմ եմ, որ դերասանը տիտղոսի համար պայքարի, փորձի ամեն գնով ստանալ: «Արտավազդ» մրցանակաբաշխությանն ինձ էլ, Դավիթին էլ պարոն Բաբայանն է ներկայացրել, իսկ նա այն արվեստագետն է, ով գիտի՝ երբ, որտեղ, ինչ ներկայացնի:

Ես համաձայն եմ, որ շատ ժամանակ պայքար է գնում տիտղոսների համար, բայց եթե դու արդարացիորեն մրցանակ ես ստանում, դա շատ հաճելի է՝ որպես արածդ գործի վաստակ: Ավել բան մրցանակը չի կարող տալ, եթե դու ոչինչ ես: Ժամանակը ցույց կտա՝ դու ինչ-որ բան անու՞մ ես մրցանակն ստանալուց հետո, թե դա մնում է միայն որպես մրցանակ՝ ստացած այսինչ թվին: Իսկ չարախոսել, իրար ուտել պետք չէ, թողեք՝ անցնի, գնա»:

 

Մարիամ Նալբանդյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League