Դոլարը ցած է իջել
ECONOMICSԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:06-ի տվյալներով կազմել է 56,40 ռուբլի, ինչը 21 կոպեկով ցածր է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքն այդ պահին կազմել է 60,64 ռուբլի՝ իջնելով 28,75 կոպեկով:
Երկարժութային զամբյուղի արժեքը մարտի 29-ի փակման մակարդակի համեմատությամբ իջել է 24,5 կոպեկով՝ կազմելով 58,31 ռուբլի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



