Մարզերում նախընտրական քարոզարշավից հետո. Կարեն Կարապետյանը դժգոհ է ճանապարհների վիճակից
SOCIETYՀարկավոր է ուսումնասիրել հանրապետությում ճանապարհների վիճակը՝ թե միջպետական, թե մարզային, թե համայնքային: Այս մասին կառավարության մարտի 30-ի նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ ճանպարհների վիճակից դժգոհ է մնացել մարզեր այցելելուց հետո: Նշենք, որ վարչապետը նախընտրական քարոզարշավ է իրականացնում ՀՀԿ- ի համար (եւ դրան զուգահեռ՝ աշխատանքային այցեր):
Վարչապետը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել միջպետական եւ հանրապետական ճանապարհների վիճակը եւ առաջարկություն ներկայացել, թե որոնք են առաջնային վերկանգնման ենթակա: Մարզպետներին վարչապետը հանձնարարեց ուսումանսիրրել մարզային ճանապարհներյկ վիճակը ու առաջնահերթ վերնորոգումների մասին առաջարկ ներկայացնել, որոնք հետո կքննարկի տրանսպորտի նախարարությունը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին առջարկվեց երկամսյա ժամկետում հաշվառել միջպետական ճանապարհների եզրին առկա ապօրինի շինությունները եւ դրանց հետ կապված առաջարկություններ ներկայացնել:



