Yerevan, 16.November.2025,
00
:
00
BREAKING


Կառավարությունը հավանություն է տվել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը

POLITICS

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հան ձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը: 

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները: Նա նշեց, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պա տրաստված 2016-2036թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ:

Փոխվարչապետի խոսքով, առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում:

«Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել:

Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ:

Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված:

Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնել է Վաչե Գաբրիելյանը:

«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա: Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հ րամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տ աշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:

Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետը շնորհավորել է Տարեցների միջազգային օրը. «Կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուներին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում», - նշել է Հովիկ Աբրահամյանը ՝մաղթելով առողջություն, բարեկեցություն և ընտանեկան ջերմություն :

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն, համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը: Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։

Առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։

Կառավարությունը հաստատել է նաև անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը կնպաստի, մասնավորապես, հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերմանը:

Կառավարությունը հավանություն է տվել, մասնավորապես, զբաղվածության, երեխայի իրավունքների պաշտպանության, առողջապահական, գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ-ի պետական ծրագրերին և միջոցառումների ցանկին:

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես, կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված բանկային հաշիվ ը: Սա նշանակում է, որ կենսաթոշակառուն մինչև կենսաթոշակ նշանակող մարմին գնալը պետք է դիմի միանգամից բանկ՝ բանկային հաշիվ բացելու և կենսաթոշակային պլաստիկ քարտ ստանալու նպատակով: Պահանջը հանելու կամ հստակեցնելու պարագայում կկրճատվի գործընթացի մեկ քայլ, ուստի նպատակահարմար է, որ պահանջվող փաստաթղթերի ցանկը բանկերը տեղադրեն իրենց պաշտոնական կայքերում, ինչը կթեթևացնի նաև բանկի՝ հաճախորդների վրա ծախսվող ժամանակը:

Առաջարկված օրենսդրական կարգավորմամբ կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները: Արդյունքում՝ կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսերից և քաշքշուկներից: 

ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև իրավապահ մարմինների ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ: Ըստ այդմ առաջարկվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ, ինչը կնպաստի ձևական բնույթ կրող գործընթացների կրճատմանը:

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: 

Գործադիրն «Էրեբունի» պետական արգելոցի պահպանության բնականոն գործընթացն ապահովելու համար հաստատել է արգելոցի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը: Անհրաժեշտություն է առաջացել արգելոցի տարածքներն ընդլայնել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24,87 հա անտառային ֆոնդի և 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին` փոխելով դրանք հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի:
Կառավարությունն ընդունել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմա կերպման մասին» որոշում, որի նպատակն է հանրությանն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություն: Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել հերթական հանրային լողափ:

ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքը փոխանակվելու է ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով: 

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում:

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: 

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկանոնակարգվի քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 և 2017 թվականներին ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները: 

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Գործադիրն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը 2009թ.-ից ստանձնել է տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում: Տեսչական մարմինների որակի ապահովման գործունեությունն ուղղված է տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործումն ապահովելուն:

Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան: 

Գործադիրի որոշմամբ` Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: 

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու, հանրապետության լավագույն ուսուցիչների համար առավել լիարժեք տոնական մթնոլորտ ապահովելու, հասարակության մեջ նրանց դերակատարության գնահատման և արժևորման նպատակով:

Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղը` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա: 

Նախարարի խոսքով՝ HSBC-ի խմբի կողմից պատրաստված հոդվածը ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումների ֆոնին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում:

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք: 

 

Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom