Ֆիյոնն անհրաժեշտ Է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ
INTERNATIONAL NEWS«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես Է եկել երկրում իսլամի նկատմամբ խիստ հսկողություն հաստատելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միանգամայն անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետության խիստ հսկողությունը հաստատվի մուսուլմանական կրոնի նկատմամբ: Նաեւ պետք Է խիստ հսկողություն սահմանվի Ֆրանսիայում իսլամի ու իմամների պատրաստման կենտրոնների արտասահմանյան ֆինանսավորման նկատմամբ»,- ասել Է նա RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Ինտեգրացիոն միտումների ուժեղացումը դարձել Է իսլամի լուրջ խնդիրը, եւ դա հարվածում Է եվրոպական տարածաշրջանի ավանդույթներին»,- նշել Է քաղաքական գործիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



