Մակար Ղամբարյանի փոխառությունները՝ 28 հազար ԱՄՆ դոլար. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը 28 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի։ Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից։
Մակար Ղամբարյանը 2016 թ. սկզբին 40 հազար ԱՄՆ դոլար փոխառություն է ունեցել, որից 12 հազարը վերադարձրել են իրեն և տարեվերջին նա ունեցել է 28 հազար ԱՄՆ դոլար փոխառություն։ Նրա դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են 2 միլիոն 500 հազար դրամով՝ 7 միլիոնից դառնալով 9,5։ Պաշտոնյայի տարեկան եկամուտներն էլ ստացվել են 7 միլիոն 178 հազար դրամ աշխատավարձից, 527 հազար 535 դրամ ստացված փոխառություններից (վարկերից) և 730 ամերիկյան դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։
Ղամբարյանի կինը՝ Արմինե Կարապետյանը, նույնպես նախորդ տարի փոխառություններ է ունեցել, սակայն տարվա ընթացքում դրանք իրեն հետ են վերադարձրել։ Մասնավորապես նա տարեսկզբին 50 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ է ունեցել։ Պաշտոնյայի կնոջ դրամական միջոցները կազմել են 42 հազար ամերիկյան դոլար և 5 միլիոն դրամ։ Իսկ իր տարեկան եկամուտներն էլ՝ 5 միլիոն 254 հազար դրամ, որից 2 միլիոն 110 հազար դրամը աշխատավարձն է, 2 միլիոն 144 հազարը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ մնացյալ 1 միլիոնն էլ նշված է որպես այլ եկամուտ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



