Էրիկ Մինասյանը բնակելի շենք է գնել. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էրիկ Մինասյանը նախորդ տարի բազմաբնակարան բնակելի շենք է գնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Մինասյանը նախորդ տարի 35 միլիոն 715 հազար դրամով բազմաբնակարան բնակելի շենք է գնել: Դրամական միջոցներ նա այս տարի չի հայտարարագրել, ինչպես և չէր հայտարարագրել նախորդ տարի: Փոխարենը կինը՝ Ալինա Տոնյանը, հայտարարագրել է 15 միլիոն դրամ, 20 հազար ամերիկյան դոլար և 7 հազար 500 եվրո դրամական միջոցներ:
Մինասյանի տարեկան եկամուտները կազմել են 32 միլիոն 221 հազար դրամ և ստացվել 7 միլիոն 221 հազար դրամ աշխատավարձից ու 25 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



