Արվեստագետը, օգտագործելով գործարանից դուրս եկող ծուխը, ցուցադրել է օդի աղտոտվածության վտանգները (լուսանկարներ, տեսանյութ)
VIDEOՉինացի արվեստագետ Սյաո Ժուն օդի աղտոտվածության վտանգները ցույց տալու համար օգտագործել է գործարանից դուրս եկող ծուխը, գրում է Design Boom-ը։
Նա լուսարձակների օգնությամբ գործարանից դուրս եկող ծխի ամպի վրա ցուցադրել է շնչահեղձ եղող, լացող և տհաճության զգացողություն արտահայտող երեխաների դեմքերի պատկերներ։
Սյաո Ժուին անհանգստացնում է այն փաստը, որ օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունների հետևանքով տարեկան 500.000 մարդ է մահանում։
Չինաստանի նորանոր գործարաններ հիմնող խոշոր ընկերություններն ուշադրություն չեն դարձնում իրենց աշխատանքի բացասական հետևանքների վրա, այլ միայն կենտրոնանում են որակյալ և բազմաքանակ արտադրանք տալու վրա։
Սյաոն գտնում է, որ այդ խնդիրը կլուծվի միայն այն դեպքում, երբ մարդիկ իրազեկվեն իրենց արարքների հետևանքների մասին։





Աղբյուրը` Tert.am



