Դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել
ECONOMICSՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 483,82դրամ: Այն մարտի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,09 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.04 դրամ՝ արժեզրկվելով 3.39 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 601.53 դրամ է՝ մարտի 28-ի համեմատ այն արժեզրկվել է 6.41 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 8.49 դրամ` մարտի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 279,06 դրամ, ոսկի՝ 19.556,74 դրամ, պլատին` 14.995.19 դրամ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



