Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Նախագահը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Ադրբեջանը խաղաղության հասնելու ցանկություն չունի. Կարեն Բեքարյան

INTERNATIONAL NEWS

ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահն իր ելույթի հիմքում դրեց այն թեզը, որ Ադրբեջանն իր պահվածքով ողջ միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ որևէ կերպ խաղաղության հասնելու ցանկություն չունի, իսկ նրա որդեգրած ձեռագիրը սադրանքի ձեռագիրն է: Հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագա հ Կարեն Բեքարյանը:

«Դրա հետ կապված՝ հանրապետության ղեկավարը բավականին տրամաբանական հիմնավորումներ ներկայացրեց: Շեշտադրվեց շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ու Ադրբեջանի կողմից այդ առաջարկը մերժելը, շեշտադրվեց հետաքննության մեխանիզմների ստեղծման գաղափարը, որը նույնպես Ադրբեջանը մերժում է: Հենց սրանք են հիմնավորումներն ու ապացույցներն այն բանի, որ Ադրբեջանը ցանկություն չունի սահմաններն ավելի անվտանգ դարձնելու, զինադադարի պայմաններն առավել հստակ պահպանելու: Այս պարագայում, ցանկացած միջադեպի  պարագայում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե հայկական կողմն է լարվածություն ստեղծում, տրամաբանական չեն և կապ չունեն իրականության հետ»,-ընդգծեց Բեքարյանը:

Կարեն Բեքարյանը ՀՀ Նախագահի երրորդ կարևոր հանգամանքը համարում է Եվրոպական խաղերի օրինակով իր փաստարկները հիմնավորելը: «Այդ օրինակը, ի դեպ, բավականին ընկալելի է մեր գործընկերների համար թե Եվրոպայում, թե Արևմուտքում ընդհանրապես, թե ավելի լայն համատեքստում: Եթե սադրանքները փոխադարձ են, ինչպես պնդում են ադրբեջանցիները, ինչպե՞ս է ստացվում, որ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանին իրավիճակը շատ հանգիստ էր, իսկ խաղերի ավարտից անմիջապես հետո կրկին նման սադրանքները թափ հավաքեցին»,- ընդգծեց պատգամավորը:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ հանրապետության ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսել է Ադրբեջանի կողմից սահմաններին տիրող լարվածության մեջ երկու փոփոխություն իրականացրելու մասին. Ադրբեջանն սկսել է ավելի ինտենսիվ ռմբակոծել հայկական խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև փոխել է օգտագործվող զինատեսակների տրամաչափը: «Բնականաբար, սա ևս ներկայացվեց բավականին բարձր ամբիոնից, և, իհարկե, այստեղ կա էական էլեմենտ՝ ներկայացնել միջազգային հանրությանը, որ հերթական անգամ Հայաստանին, Արցախին, զինված ուժերին չի մնում այլ ելք, քան սեփական ուժերի վրա լույսը դնելուց: Հաշվի առնելով այն սրացումը, որ մենք ունենք սահմանին՝ մենք որևէ կերպ երաշխավորված չենք, որ Ադրբեջանը նոր սադրանքների չի գնա, և այս պարագայում Հայաստանի հակագործողությունները պետք է ընկալելի և հասկանալի դառնան միջազգային հանրության համար»,- ասաց պատգամավորը:

Բեքարյանը տեղին է համարում նաև ՀՀ Նախագահի այն ուղերձը, որ սահմանին տիրող իրավիճակը հետևանքն է այն բանի, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը սահմանին լարվածություն ստեղծելու եղանակով փորձում է հասարակության ուշադրությունը շեղել այդ երկրում տիրող խայտառակ իրավիճակից, մարդու իրավունքների կոպիտ խախտումներից: 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding