Գյումրիում ջրմուղագործներն աստղանիվի հումքն ականի տեղ են դրել
SOCIETYԳյումրիում ականանման իրի հայտնաբերման ահազանգի հետքով մեկնած փրկարարներն ական չեն գտել: Հայտնաբերվածն ականին շատ նման իր էր՝ գործարանում նախկինում արտադրվող, աստղանիվ պատրաստելու համար հումք:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ՏԿԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության հերթապահ մասից, հոկտեմբերի 1-ին ժամը 12:12-ին ՀՀՏԿԱԻ նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու տարածքում՝ նախկին «Ստրոմմաշինա» գործարանի մոտ, ջրմուղագործները, փորման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են ականանման սարք: Ժամը 12:15 դեպքի վայր է մեկնել վարչության օպերատիվ խումբը, նրանց է միացել նաև սակրավորների մասնագիտական խումբը՝ ռազմաբազայից:
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



