Yerevan, 08.August.2026,
00
:
00
BREAKING


8 երկիր, որտեղ $1000-ով կարող եք անհոգ ապրել

PHOTO

Ավելի քան 100 երկիր այցելելուց հետո այս զբոսաշրջիկը եկել է այն եզրահանգման, որ մինչ ամերիկացիներն իրենց ամբողջ օրը ձանձրալի աշխատանք անելով են անցկացնում կամ էլ ժամանակ վատնում կարճաժամկետ հարաբերությունների վրա, որոշ երկրներում մարդկանց առօրյայում բացակայում են ձանձրույթը, անհանգստությունն ու ափսոսանքը։ Մարդիկ այդ երկրներում միշտ ասում են. «Ժամանակդ մի՛ վատնիր, վայելիր կյանքը»։

Եթե պլանավորում եք հիշարժան ու անկրկնելի օրեր անկացնել որևէ երկրում, ապա այլևս կարիք չկա մտահոգվելու ծախսերի մասին։ ԱՄՆ կառավարությունը միայնակ ապրող մեկ անձի համար որպես տարեկան անհրաժեշտ նվազագույն գումար է սահմանել է 12.000 դոլարը։ ԱՄՆ-ում ամսական 1.000 դոլարով անգամ չեք կարողանա մի նահանգից մյուսը ճամփորդել, բայց այդքան գումարով այս բոլոր երկրներում կարող եք անհոգ ու երջանիկ կյանքով ապրել։ Այս երկրներից յուրաքանչյուրում ամսական 1.000 դոլարը բավական է ոչ միայն բնակության վայրի և ուտելիքի, այլև այնպիսի արկածներ ունենալու համար, որոնց մասին շատ գումար վաստակող ամերիկացիները անգամ չեն էլ կարող երազել։

Ներկայացվող ցուցակին կարելի է շատ այլ երկրներ ավելացնել, բայց եթե գործուղման նպատակով չեք գնում, ապա խորհուրդ չենք տա ուղղակի ճամփորդել օրինակ՝ Նիգերիա կամ Պակիստան։

Հայաստան

Գարեջրի արժեքը՝ $1.50, իսկ վաճառողներից շատերն ունեն բարձրագույն կրթություն, երբեմն՝ անգամ ասպիրանտի կոչում։

Ինչպե՞ս գումար խնայել։ Բարձրակարգ օպերայի տոմսն արժե ընդամենը $6։

Իսկ ինչո՞ւ հենց Հայաստան։ Բարձրագույն կրթություն ունեցողները Հայաստանում ավելի լավ են անգլերեն խոսում, քան ամերիկացիներն ԱՄՆ-ում, իսկ շախմատը ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու ամենատարածված միջոցն է։ Նորաձևությունն ու գինեգործությունը երկրում խորը արմատներ ունեն, իսկ օրգանական սնունդը չափազանց մատչելի է։ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի մեջ խցկված լինելով՝ այս քրիստոնյա երկրում կան ավելի քան 4.000 կրոնական ու մշակութային կոթողներ, որոնք անմիջապես պահպանվում են կառավարության կողմից։ Գրեթե բոլոր եկեղեցիներում կարող եք ազատ շփվել տեղի քահանաների հետ, ովքեր սովորաբար շատ են սիրում զրուցել։ Ինչպես օրթոդոքս քրիստոնյաները, հայերը նույնպես ամուսնանում են, ընտանիք կազմում։ Հարկ է ավելացնել, որ նրանք բոլորն ունեն հումորի սուր զգացում ու կավե կուժի մեջ տնական գինի հյուրասիրելու տարածված սովորություն։

«Հայաստանյան աստիճաններ՝ դեպի դրախտ». այսպես կարելի է բնութագրել Գրանդ Կանյոնին շատ նման ճանապարհը, որը տանում է Նորավանք։

Հայաստանում տարվա մեջ լինում է ավելի քան 300 արևային օր, իսկ եթե դրան ավելացնենք բոլոր կողմերից հարյուրավոր լեռների հրաշալի տեսարանը, ապա կարելի է ասել, որ երկնքում պարապլանով սավառնելոււ համար Հայաստանն աշխարհում ամենահարմար երկիրն է, ընդ որում՝ ինչպես փորձառուների, այնպես էլ սկսնակների համար։

Բոլիվիա

Գարեջրի արժեքը՝ 75 ցենտ։ Եթե համարձակվեք փորձել բոլիվիական կծու չիլի պղպեղների 1.200 տեսակներից ցանկացածը, ապա, անշուշտ, գարեջուր ըմպելու կարիք կունենաք։

Ինչպե՞ս գումար խնայել։ Սովորական պայմաններով հյուրատանը մեկ գիշեր անցկացնելն արժե ընդամենը $5, իսկ ալպակայի հետ զբոսանքի գնալը լիովին անվճար է։

Իսկ ինչո՞ւ Բոլիվիա։ Երկիրը թաքնված է Խաղաղ օվկիանոսի ետևում՝ սահմանակցելով Պերուին և Չիլիին։ Դե ֆակտո մայրաքաղաքը Լա Պասն է, որը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 3.600 մետր բարձրության վրա ու համարվում աշխարհի ամենաբարձր մայրաքաղաքը։ Ալկոհոլն այնտեղ վաճառվում է գրեթե ինքնարժեքով, իսկ գիշերային երեկույթների գնալն այստեղ բավականին տարածված է։

Համարյա բոլորը կաթոլիկ են։ Հարավային Ամերիկայում ամենաշատ բնիկ ամերիկացիներն ապրում են հենց Բոլիվիայում։ Չնայած երկրի 10%-ից ավելին կազմում են հարթավայրերն ու դաշտերը, անասնապահությունը շարունակում է մնալ մարդկանց հիմնական զբաղմունքը։ Իսկ որոշ մշակաբույսեր անգամ մեծ ճոխություն են համարվում նրանց համար։

Բոլիվիացիները երբեք չեն շտապում. երևի որովհետև աշխատում են մշակութային կապ պահպանել իրենց 3000-ամյա նախնիների հետ։ Վերջին 185 տարվա ընթացքում նրանք ունեցել են մոտավորապես 200 ղեկավար, ու դժվար չէ կռահել, որ ներկայիս նախագահին հավանաբար քիչ ժամանակ է մնացել։

Բացի 160 դոլար արժողությամբ վիզայից՝ Հարավային Ամերիկայի ամենաքիչ այցլվող երկրում ամեն ինչ շատ էժան է, չափազանց էժան։ Եթե ցանկանում եք Լա Պասի աղմուկից կտրվել, ընդամենը 50 կմ հեռավորության վրա է գտնվում Տիտիկակա ծով-լիճը, ուր կարելի է հանդիպել բազմաթիվ լամաների ու ծարավ կովերի նախիրների։

Խելահեղ արկածներ ես փնտրո՞ւմ։ Կորոիկոն Լա Պասին միացնող «Մահվան ուղի» կոչվող ճանապարհը հեծանիվով անցնելը վատ միտք չէ։ Բայց երբ ճանապարհով իջնում ես ավելի քան 3000 մետր, վերևի թեթև ու նոսր օդին փոխարինում է ծանր ու խոնավ օդը։ Ճանապարհով անցնելիս հաստատ կնկատեք ցած գլորված բազմաթիվ մեքենաներ: Բայց մի՛ մտահոգվեք, Լա Բասի հիվանդանոցները բավականին լավն են։

Ֆիջի

Գարեջրի արժեքը՝ 2 * $1.25, քանի որ պետք է մեկն էլ գնես տեղացի նոր ընկերոջդ համար։

Ինչպե՞ս գումար խնայել։ Ազգային խմիչք համարվող Կավայի մեկ բաժակն իսկապես շատ էժան արժի։

Իսկ ինչո՞ւ հենց Ֆիջի։ Ի տարբերություն Խաղաղ օվկիանոսում գտնվող Պոլինեզիայի մյուս կղզիների՝ կյանքը Մելանեզիական Ֆիջիում նման է Կարիբյան կղզիներին։ Լոս Անջելեսից 10 ժամ թռչելուց հետո հայտնվում եք մի հրաշալի վայրում, ուր ուսապարկով, ջրասուզման և այլ ճամփորդական պարագաներով այցելելը շատ ողջունելի է։ Ֆիջիի ամենաբնակեցված կղզում՝ Վիտի Լեվուում, կան բազմաթիվ ծովափնյա հանգստավայրեր, ուր կարելի է գիշերն անցկացնել ընդամենը 20 դոլարով։

Եթե այստեղ երկար եք մնալու, ապա ավելի լավ կլինի, որ գնաք գյուղական համայնքներ, որպեսզի կարողանաք քիչ գումար ծախսել։ Ֆիջիի 325 կղզիներից ընդամենը 100-ն են բնակեցված, իսկ այցելուները հազվադեպ են այլ կղզի գնում՝ բացի Վիտի Լեվուից ու կողքի մի քանի այլ մեծ կղզիներից։ Փոխարենը շատերը բարձրանում են Վիտի Լեվուի լեռը, երկար քայլարշավներ անում։ Իսկ հետո կարող եք հավաքվել Կավայի սեղանի շուրջ ու ըմպել կախարդական ոգելից խմիչքը, որը ժամանակին օգտագործում էին պատերազմական իրավիճակները կարգավորելու համար։

Անմոռանալի արկածների կարի՞ք ես զգում։ Ֆիջիի Նադի և Սուվա քաղաքներն այնպիսին են, որ այնտեղ կարող ես հանգիստ ծախսել ամբողջ գումարդ՝ հագեցնելով ադրենալինի պակասը։ Շատ մի՛ մտածիր, քանի որ, երբ վերադառնաս, հաստատ չես ափսոսի ծախսածդ գումարի համար։

Գրենադա

Գարեջրի արժեքը՝ $1, ու հավանաբար այն կգնեք ծովափնյա կրպակից՝ ավազի վրա ոտաբոբիկ կանգնած։

Ինչպե՞ս գումար խնայել։ Արևադարձային համեմունքներն այստեղ շատ ավելի մատչելի են, քան այլ խանութներում։

Իսկ ինչո՞ւ Գրենադա։ Գրենդայում կան բազմաթիվ շքեղ ծովափեր, ուր անպայման պետք է այցելել։ Հնարավոր է, որ այնտեղ շատ ժամանակ վատնես, քանի որ տեղացիների երգելու նման ակցենտը միշտ պետք է թարգմանես, որպեսզի հասկանաս, թե ինչ են ասում։ Այստեղ պահում են բրիտանական գաղութի կանոնը․ դատարան մտնելիս յուրաքանչյուր ոք պետք է խոնարհվի թագուհու նկարի առաջ։ Իսկ եթե հանկարծ հայհոյեք, ապա դատարանում հայտնվելու ձեր շանսերը շատ մեծ են։ Տեղացիներն այն անվանում են «եկեղեցական կանոն», ու եթե ոստիկանի ականջն ընկնի հայհոյական արտահայտությունդ, ապա ձեր ձերբակալվելը երաշխավորված է։ Համենայն դեպս, Գրենադայում գոնե որևէ հատուկ լեզվի իմացության կարիք չկա․ մի փոքր անգլերեն իմանալը լիովին բավական է։ 

Կարող եք երկար զբոսնել Գրենադայի սքանչելի ջունգլիներում կամ էլ ժամանակը ծուլորեն անցկացնել ծովափում պառկած։ Տեղական կերակուրների մեջ իր մեծ տեղն ունի թարգմանաբար «յուղով լցված» կոչվող ուտեստը, որի անունը գալիս է պատրաստման եղանակից․ խառնում են կոկոսի յուղը, հացենու պտուղները, քալալու, բամիա, կաղամբ, ձուկ, քրքում և ձեռքի տակ եղած այլ բաղադրիչներ։

Երկրի ամենամեծ ծովափին հարակից շրջանաձև տարածքին հաճախ սարկազմով անվանում են Վոլսթրիթ, քանի որ երկու կողմերում բանկեր են։ Այդ վայրը միշտ գրավում է անգամ տեղացիներին, ովքեր հավաքվում են խորոված ուտելու ու մի քիչ էլ խմելու։ Ուշ երեկոյան մեքենաներից բարձր երաժշտության ձայներ են գալիս, ինչն էլ գրեթե ամեն օր ինքնաբուխ երեկույթներ է ստեղծում։

Լաոս

Գարեջրի արժեքը՝ $1.25՝ Guns N Roses խմբի ձայնասկավառակի հետ միասին։

Ինչպե՞ս գումար խնայել։ Բամբուկից պատրաստված ձեռագործ լաստանավն արժե ընդամենը $15։

Իսկ ինչո՞ւ Լաոս։ Միգուցե ամերիկացիներն իրենց նախկին թշնամի երկրացիներին հանդիպելիս մի փոքր թշնամաբար վերաբերվեն, բայց լաոսցիները բոլորին շատ ջերմորեն են ընդունում՝ անտեսելով այն փաստը, որ Վիետնամի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն պարբերաբար ռմբակոծում էր։

Այս բուդդիստական երկիր այցելելուց հետո հաստատ կկարողանաս ընկերներիցդ ավելի լավ բանջարեղենային ուտեստներ պատրաստել։ Ժամանելուն պես կսկսես ավելի դանդաղ քայլել ու դանդաղ խոսել։ Մուանգ Նգոի Նեուա կոչվող գյուղն իսկապես հրաշալի վայր է մեքենաների աղմուկից կտրվելու համար։ Այստեղ բնությունը շատ գեղեցիկ է։ Ի դեպ՝ գյուղ հասնելու համար միակ տրանսպորտային միջոցը նավն է։  Ծախսելով ընդամենը 6-10 դոլար՝ օրական 3 անգամ կարող ես մերսման ծառայություններից օգտվել։ Այս երկրում օտարերկրացիներին կոչում են ֆալանգ, ու նրանք պարտավոր են բոլոր ծառայությունների համար սովորական գնից 2 անգամ ավել վճարել։

Մոնտենեգրո

Գարեջրի արժեքը՝ $1.75, իսկ վաճառողուհիները գաղափար անգամ չունեն, որ ԱՄՆ-ում իսկական մոդելներ կհամարվեին։

Ինչպե՞ս գումար խնայել: Երկրի մայրաքաղաքը Ադրիատիկ ծովից բաժանող ճամապարհն ավտոբուսով անցնելը ընդամենը $7 արժե:

Ինչո՞ւ Մոնտենեգրո։ Կոմունիստական ազդեցությունից դուրս եկած այս երկրում ամեն ինչ շատ հիանալի է։ Մայրաքաղաքը Պոդգորիցան է, ուր կան բազմաթիվ նորաոճ շենքեր, որոնք էլ վկայում են սովետական բետոնե դարաշրջանի վերացած լինելը։ Բայց այնպես չէ, որ Մոնտենեգրոյում մարդիկ միայն աշխատում են, նրանք նաև գիտեն, թե ինչպես կարելի է լավ ժամանակ անցկացնել։

Եվրո օգտագործող այս լեռնային երկրում կարող եք կիլոմետրերով քայլել ծովեզրով, բայց իրական խրախճանքը սկսում է, երբ գնում ես Պոդգորիցայի բացօթյա ռեստորաններ՝ Մորացա գետի ափին, ուր ազգային երաժշտական խմբերը հաճախ համերգներ են ունենում։

Նիկարագուա

Գարեջրի գինը՝ $1.65, ու այն գնելիս դպրոցում սովորած իսպաներեն մի քանի բառերն ու արտահայտությունները հավանաբար պետք կգան։

Ինչպե՞ս գումար խնայել: Սերֆինգի դասընթացները մի ժամվա համար արժեն ոչ ավել, քան $10։

Ինչո՞ւ Նիկարագուա։ Կենտրոնական Ամերիկայի այս ամենաաղքատ երկրում կբացահայտեք բազմաթիվ հրաշալիքներ։ Հավանաբար կզարմանաք, երբ նկատեք, թե ինչպես են մարդիկ այստեղ մեկ ամսվա ընթացքում ծախսում ընդամենը $500։ Արևի դուրս գալուն պես սերֆինգի սիրահարներն արդեն ծովում են լինում։ 

Նիկարագուայի ափերը ողողում են Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Կարիբյան հատվածում ապրում են կրեոլները՝ նախկին ստրուկ ցեղերի իրավահաջորդները, իսկ արևմուտքում՝ իսպանական ու լատինական արմատներ ունեցողները։

Կարիբյան ծովափի կողքին կան յոգայի ոչ թանկ հանգստավայրեր, ուր մեքենաների մուտքն արգելվում է․ օրենքը թույլ չի տալիս շարժիչով ցանկացած սարքի մուտքն այստեղ։

Նիկարագուայի արևմուտքում է գտնվում երկրի ամենաառաջին հինգաստղանի հյուրանոցը։ Մուքուլն անսպասելիորեն հրաշալի վայր է․ այս ոճն ու մակարդակը զարգացող երկրներին այդքան էլ հատուկ չէ։ Այստեղ հանգստանալու են գալիս կա՛մ նորապսակ զույգերը, կա՛մ էլ երկրի էլիտան։

Զիմբաբվե

Գարեջրի արժեքը՝ $2, որը մատուցվում է վայրի բնության բուրմունքով

Կարելի է ասել, որ Զիմբաբվեն Աֆրիկայի ադրենալինի մայրաքաղաքն է։ Երբ Զամբեզիի ջրերը թափվում են Վիկտորիա ջրվեժ, առաջացող ջրի ցողն այնքան հսկայական է, որ հաստատ տիեզերքից էլ կերևա։

Առողջ ապրելակերպ վարելն այստեղ բավականին հեշտ է ու միաժամանակ՝ մատչելի։ Պատճառներից մեկն այն է, որ տեղացիների մեծ մասն ապրել է առանց էլեկտրականության ու օգտագործել միայն հեշտ պատրաստվող օրգանական սնունդ։

Ադրենալինի պակասություն չեք զգա Զիմբաբվեում։ Վիկտորիայի կամուրջը, որը կառուցվել է 1905 թվականին, գնացքի ու մեքենայի ճանապարհով կապում է Զիմբաբվեն Զամբիայի հետ։ Աֆրիկայի չորրորդ ամենաերկար գետի վրայի կամուրջը հարմար վայր է արկածներ ունենալու համար՝ ներառյալ «զվարճալի ինքնասպանության փորձը»։ Աշխարհի երրորդ ամենաբարձր bungee-jump-ը (պարանով թռիչքը) գտնվում է այնտեղ՝ ավելի քան 110 մետր բարձրությամբ ազատ անկումով։

Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa Cards