Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ԵՄ-ն և Եվրոպայի խորհուրդը Հայաստանում իրականացնելու են չորս գերակա ծրագրեր

INTERNATIONAL NEWS

Եվրամիությունը և Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ` մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրոպայի խորհրդի և Եվրամիության 2015-2017 թվականների ծրագրային համ ագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց Երևանում Եվրախորհրդի գրասենյակիղեկավար Նատալյա Վուտովան: «Մ եր ծրագրերի հիմնականնպատակներն են աջակցել երկրում ընթացող բարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015-2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում: Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդու իրավունքներիոլորտում կատարվող  բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաև երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքումտեխնիակական աջակցություն են ցուցաբերում և մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի և գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,- նշեց նա` հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ-ն իրականացվելու է երկու փուլով` 2015-2017թթ. և 2018-2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաև ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ երկու շաբաթ առաջ ԵԽ նախարարների կոմիտեն հաստատել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018 թվականի գործողությունների ծրագիրը, որը մշակվել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների, ԵԽ քարտուղարության և ԵՄ գրասենյակի ակտիվ համագործակցության շնորհիվ:

Իր հերթին Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգծրագրային համագործակցության շրջանակի համակարգող Արկադի Սիտինը ներկայացրեց Հայաստանում իրականացվելիք չորս գերակա ծրագրերի մանրամասները: «Հայաստանի բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ծրագրի շրջանակներում կիրականացվի ՀՀ բանտերում առողջապահության կարիքների գնահատում, օրենսդրության վերանայում, բժկական սարքավորումների ձեռքբերում 11 բուժմասերի համար, ինչպես նաև նախատեսված է բժ շակական էթիկայի և առողջության խթանման վերաբերյալ (ծրագիրը իրականացվում է 2015 թվականի մարտի 1-ից մինչև 2017թ. փետրվարը, բյուջեն`900 հազար եվրո)»,-պարզաբանեց նա:

Աջակցություն ՀՀ-ում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմծրագիրը կամրապնդի ինստիտուցիոնալ մեխանիզմները, կվերապատրաստի դատախազներին և քննիչներին Արդարադատության ակադեմիայում` քրեական արդարադատության համակարգում վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարելու համար: «Այս ծրագիրը իրականացվում է 2015 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի հուլիս, իսկ բյուջեն կազմում է 500 հազար եվրո»,-նշեց Սիտինը:

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրով նախատեսվում է խրախուսել ԲՈՒՀ-երում բարեվարքության ապահովման և կոռուպցիայի դեմ պայքարի իրավական մեխանիզմները, ինչպես նաև դասախոսների և ուսանողների համար էթիկայի կանոնների ներմուծման համար նախատեսվում է անցկացնել վերապատրաստման դասընացներ: «Կրթության ոլորտին վերաբերող ծրագրը պետք է ավարտվի 2016 թվականի դեկտեմբերին. բյուջեն` 400 հազար եվրո»,-հայտնեց բանախոսը:

Ընտրական աջակցություն ՀՀ-ում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին ծրագրի նպատակն է բարելավել ընտրական օրենսգիրքը: «Այս ծրագրով նախատեսվում է վերապատրաստել ընտրական մարմինների անձնակազմին և դատավորներին ու ամրապնդել ընտրական վեճերի կարգավորման մեխանիզմները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2017 թվականի դեկտեմբերը, իսկ բյուջեն` 95 հազար եվրո»,-եզրափակեց Արկադի Սիտինը:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding