Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են
SOCIETYՎերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու քննարկումները դեռ ընթացքի մեջ են եւ արդյունքների դեպքում անպայման կհրապարակվեն: Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ վրացական կողմից ստացվել են բավականին լավ պայմաններ, իսկ ռուսական կողմը զեղչեր է սահմանել: «Լարսին այլընտրանք կարող են լինել եւ ավիափոխադրումը, եւ լաստանավով փոխադրումը: Այսօր կազմակերպված է լաստանավի փոխադրում եւ այդ տարբերակը որոշ ապրանքների դեպքում ավելի մատչելի է, քան մեքենայով Լարսի անցակետով տեղափոխվելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



