Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնա. Շարմազանովն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

SOCIETY

 Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումների չի գնալու, սակայն առանց փոխզիջումների հարցի լուծումն անհնար է: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչած գնահատականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: «Ես կարծում եմ , որ այդ հարցում առաջին նախագահի կարծիքը 90-ականներից հետո էլ չի փոխվել: Ինձ համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում: Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ունի, մենք` մերը: Միակողմանի զիջումների չենք գնալու, սակայն առանց փոխզիջումների այս հարցի կարգավորումն անհնար է: Մենք հնարավոր ենք համարում բանակցությունների արդյունքում երեք հայ տնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը` հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային փաստաթղթերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ է ու չի փոխվել: «Մենք մեր նախընտրական ծրագրում մի քանի կետով հստակ խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին: Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է: Սա շատ պարզ է` Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և մենք այս հարցում սատարելու ենք Արցախի քաղաքացիներին: Այս հարցում հետքայլ հնարավոր չէ: Երկրորդ` մենք սատարել ու սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որոնք միտված են հակամարտութ յան խաղաղ կարգավորմանը` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Երրորդ` մենք ամրացնելու ենք մեր առաջնագիծը, հզորացնելու ենք մեր անվտանգությունը, բայց քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան, քանի առանց Արցախի մասնակցության անհնար է հարցի լուծումը: Ահա սա է մեր հստակ դիրքորոշումը»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար որպես հիմք ծառայող Մադրիդյան սկզբունքներին` Շարմազանովն ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007թ., 2011թ. փաստաթուղթը մոդիֆիկացվել և դարձել է կազանյան: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը մերժել է` շեշտելով, որ մերժում է այն կողմը, որի համար դա ձեռնտու չէ: «Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթե՞րն են, իհարկե, ոչ, բայց այդ փաստաթղթերը հի՞մք են հասնելու մեր նպատակներին, այո: Մեր նպատակն է հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ժամանակ Ազատության հրապարակում ինչ էին պահանջում մեր հայրերը՝ Երևանում ու նաև ստեփանակերտցիները: Մենք այդ ճանապարհին կարևոր քայլը կատարել ենք ու անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Եզրափակելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով, սակայն դրա մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League