Աշխարհում գրեթե յուրաքանչյուր հինգերորդ շարժական հեռախոսը կեղծված Է. ՏՀԶԿ
SOCIETY Գրեթե յուրաքանչյուր հիգերորդ շարժական հեռախոսը եւ տեսախաղերի համար յուրաքանչյուր չորրորդ կցուրդը, որոնք վաճառվում են աշխարհում, կեղծված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ):
ՏՀԶԿ-ում նշում են, որ աշխարհում կեղծ տեխնիկայի վաճառքն աճում Է, ինչը վատ Է ազդում գնորդների, արտադրողների եւ պետական ֆինանսների վրա:
Կազմակերպությունը հրապարակել Է զեկույց՝ նվիրված կեղծ տեղեկատվական-հաղորդակցական սարքավորանքների վաճառքին: Զեկույցի համաձայն, որում վերլուծվում են 2013 թվականի մաքսային տվյալները, կեղծումներին բաժին Է ընկնում այդ տեխնիկայի ամբողջ համաշխարհային առեւտրի 6,5 տոկոսը: Մյուս շուկաներում կեղծումների բաժինը, 2016 թվականի տվյալներով՝ կազմում Է շուրջ 2,5 տոկոս:
Կեղծ հաղորդակցական տեխնիկայի վաճառքի ընդհանուր ծավալը ՏՀԶԿ-ում գնահատել են 143 միլիարդ դոլար: Ըստ որում կեղծումների երկու երրորդը տեղ Է հասցվում փոստի եւ շտապ-առաքումների միջոցով, ինչը դժվարացնում Է դրանց բացահայտումը:
Բացի շարժական հեռախոսներից եւ խաղային կցուրդներից, հաճախ կեղծում են հիշողության քարտերը, ձայնարկիչները եւ այլ աքսեսուարներ: Ավելի հազվադեպ՝ կառավարման վահանակները, նոութբուքերը, համակարգիչները եւ պլանշետները:
ՏՀԶԿ-ն նախազգուշացնում Է, որ կեղծ տեխնիկան կարող Է վտանգավոր լինել օգտատերերի առողջության եւ անվտանգության համար: Օրինակ՝ դրա պատճառով սպառնալիքի տակ կարող են հայտնվել օգտատերերի անձնական տվյալները:
Կեղծ տեխնիկայի հիմնական աղբյուրը, ՏՀԶԿ-ի զեկույցի համաձայն՝ Չինաստանն Է, հաղորդել Է BBC-ն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



