Էրեբունի վարչական շրջանը կունենա ևս մեկ այգի
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն



1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



