Գնալը միշտ էլ կա. Արտյոմ Հակոբյանը՝ Հայաստանը չլքելու ու նոր ՝«3/Off» նախագիծի մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Մարտի 31-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի Արտյոմ Հակոբյանի «3/Off» ժամանացային հաղորդումը, որի ձեւաչափի համաձայն՝ հայտնիները կհայտնվեն անսպասելի ու ծիծաղաշարժ իրավիճակներում եւ մեզ ծանոթ խաղերով կմրցեն միմյանց դեմ:
Life.panorama.am-ը հաղորդման գաղափարի, նկարահանումների ընթացքի եւ այլ մանրամասների մասին տեղեկացել է Արտյոմ Հակոբյանից:
«Այս նախագիծը մեր երկրում անելու գաղափարն իմն է, բայց ինքնին նախագիծը նորույթ չէ: Այսինքն՝ նմանատիպ նախագծեր տարբեր երկրների հեռուստաալիքներում կան: Ինչ խոսք, նախագծի խմորման փուլում բավականին մեծ էին մտահոգությունները, սակայն այսօր ուրախությամբ պետք է ասեմ, որ մեզ մոտ այս աշխատանքը բավականին լավ ստացվեց: Երբ ունեի այս գաղափարը ներկայացրի «Արմենիա» հեռուստաընկերությանը, առաջին փորձնական հաղորդումը նկարահանելուց հետո, հաղորդումը հավանության արժանացավ ու երկարատեւ քննարկումներից եւ շտկումներից հետո սկսեցինք արդեն մեր մեծ թիմի հետ աշխատել: Վեց ամիս է, որ այս նախագծի վրա աշխատում ենք, փորձել ենք ամեն մանրուքի ուշադրություն դարձնել լավ արդյունք ունենալու համար»,- պատմեց հաղորդավարը:
Շարունակությունը՝ աըստեղ:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



