Հայ հայտնիներ, ովքեր ծանր հիվանդություններ և քաղցկեղ են հայտարարել
PHOTO
Բժշկական ախտորոշումը երբեմն դատավճռի պես է հնչում. եթե հիվանդությունը ծանր է, շատերը հուսալքվում են… սակայն կյանքի համար պետք է պայքարել ու ոչինչ անհնարին չի թվա:
Հայտնի մարդկանց շրջանում էլ կան մարդիկ, ում հանդեպ «դատավճիռն» անողոք է եղել, սակայն նրանք որոշել են պայքարել ու փոխել դա:
Երգահան Էդգար Գյանջումյանը արյան քաղցկեղ ուներ, որը հաղթահարել է մոտ տասը տարի առաջ: Դրանից հետո նա ստեղծել է «Օգնեմ» հիմնադրամը` այդ հիվանդությամբ տառապող երեխաներին աջակցելու համար:
Իր հարցազրույցներից մեկում Էդգարը նշել է, որ բուժման ընթացքում հոգեբանական ճգնաժամեր ունեցել է, սակայն գիտակցել է, որ չպետք է ընկճվի, քանի որ ամեն ինչ հաղթահարելի է:

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը նույնպես անցել է քաղցկեղի դժվարին ճանապարհով: Երգչուհին հեշտ հանձնվող չէ, և հիվանդության մասին իմանալուց հետո որոշել է պայքարել ու բուժվել: Նա նշել է, որ գիտակցել է՝ ինքն ավելի ուժեղ է, քան հիվանդությունը և պետք է առողջ լինի, քանի որ ունի երեխա:

Ի դեպ, բուժումը սկսելուց առաջ երգչուհուն իր խորհուրդներով օգնել է Սամվել Գրիգորյանը, ով ևս անցել է այդ ճանապարհով: Երգչի մոտ տարիներ առաջ հայտնաբերվել էր չարորակ ուռուցք: Նա բուժման կուրսն անցել է Գերմանիայում, որտեղ, ըստ նրա, բժշկական ոլորտի լավագույն մասնագետներն են հավաքված:

Մոտ մեկուկես տարի առաջ կյանքի համար պայքարում էր նաև հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը: Վերջինս պարբերաբար գրառումներ էր անում ծանր հիվանդությունը հաղթահարելու, կյանքը վերաարժևորելու մասին: Գայանեն չի մանրամասնում, թե ինչ խնդիր է ունեցել, սակայն նշել է, որ եղել է նաև բժշկական սխալ ախտորոշում:






















































1
Inecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international t...
2
Idram Junior: The best companion for your child
3
Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBank
4
School purchases are more profitable with Idram&IDBank
5
Ucom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center