ԱՄՆ-ի բնակիչներից մեկը վիճակախաղի տոմսով 301 մլն դոլարի ջեքփոթ Է շահել
SOCIETYԱՄՆ-ում խաղարկվել Է ժողովրդականություն վայելող Powerball վիճակախաղի 301 մլն դոլարի ջեքփոթը: Այդ մասին, հայտնել են խաղարկության կազմակերպիչները:
Վիճակախաղի տոմսը, որում համընկել են բոլոր վեց թվերը, ձեռք Է բերվել Միչիգանի նահանգում: Հաջողակի անունը չի հաղորդվում, հայտնի Է միայն, որ վիճակախաղի շահած տոմսը նա գնել Է լցակայաններից մեկում:
Վիճակախաղն անցկացվում Է 44 նահանգներում, Կոլումբիայի համերկրային օկրուգում եւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Տոմսի գինը 2 դոլար Է: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առեւտրական կետերի մոտ, որոնք «հաջողություն բերող» են համարվում, խոշոր խաղարկությունների նախաշեմին իրենց բախտը փորձել ցանկացողների երկար հերթեր են գոյանում
1
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
2
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc



