Լուկաշենկոն չի ցանկանում վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ
POLITICSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկը մտադիր չԷ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ, այդ թվում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցում:
«Մենք (Բելառուսը եւ Հայաստանը) սերտ ժողովուրդներ ենք, այդպիսին Էլ մնալու ենք: Ադրբեջանին Հայաստանը այլ կերպ Է վերաբերվում, բայց այն եւս մեզ մոտ ժողովուրդ Է… Ինչու մենք պետք Է գժտվենք կամ վիճաբանենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Գուցե մենք երբեւիցե հարկավոր լինենք Ադրբեջանին ու Հայաստանին…»,- ասել Է Լուկաշենկոն՝ մարտի 28-ին Մինսկում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ կայացած հանդիպմանը: Բելառուսի նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Բելառուսի նախագահը խոսել Է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին:
«Ադրբեջանի կողմից Լապշինի հետախուզում Էր հայտարարված: Իսկ ինչու նրան այստեղ ձերբակալեցին: Թող գնար ուր ուզում Էր: Բայց ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք հավուր պատշաճի, որպես օրինապահներ: Ու՞մ պետք Է մենք նրան հանձնեինք: Նրան, ով նրա հետախուզումն Էր հայտարարել»,-ասել Է նախագահը եւ հավելել, որ «Լապշինին ոչ ոք չԷր Էլ ուզում վերցնել»: «Այդ հետո արդեն սկսեցին խաղարկել այդ խաղաթուղթը: Նա երեք երկրների քաղաքացի Է. այդ երկրներից ոչ մեկը նրա նկատմամբ հավակնություն չուներ: Բայց ոչ, փորձում են հարցը գլխիվայր շրջված ներկայացնել ու վերջ»,- ասել Է Լուկաշենկոն:
«Ուստի ցանկացած հարցում կան որոշակի ենթատեքստեր, եւ այդ հարցը հոլովվելու Է այնպես, ինչպես ոմանց ձեռնտու Է»,- եզրակացրել Է Բելառուսի նախագահը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



